00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշումը կարող է լինել որոշման բացակայությունը. ե՞րբ կվճռվի թուրքական էմբարգոյի ճակատագիրը

© Sputnik / Andranik Ghazaryan«Արտադրված է Թուրքիայում» տարբերանշանով տուփը տնտեսական խանութի ցուցափեղկում
«Արտադրված է Թուրքիայում» տարբերանշանով տուփը տնտեսական խանութի ցուցափեղկում - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` թուքական լիրայի արժեզրկման արդյունքում թուքական ապրանքներն էլ ավելի են էժանացել ու դրանով իսկ ավելի վտանգավոր դարձել հայաստանյան արտադրողների համար։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական ապրանքների ներուծման արգելք սահմանելու շարժառիթը եղել է քաղաքական, հետևաբար, էմբարգոն հանելու շարժառիթը ևս պետք է լինի քաղաքական։ Այսօր` դեկտեմբերի 29-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում պատասխանելով թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին, այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Քաղաքական առումով` գործընթացները գնում են դրական սցենարով, և, բնականաբար, քաղաքական տեսանկյունից արգելքը երկարաձգելու հիմնավորվածությունը թուլանում է»,– ասաց Քերոբյանը` միաժամանակ հավելելով, որ Թուրքիայում ընթացող տնտեսական գործընթացների ու թուքական լիրայի արժեզրկման արդյունքում թուքական ապրանքներն էլ ավելի են էժանացել ու դրանով իսկ ավելի վտանգավոր դարձել հայաստանյան արտադրողների համար։

Այդուհանդերձ, Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Քննարկումները շարունակվում են, իսկ վերջնական որոշումը, նրա խոսքով, կընդունվի վաղը։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու. Քերոբյանը` տնտեսական երկնիշ աճի խոստման մասին
«Այդ որոշումը կարող է լինել նաև որոշման բացակայության հիմքով, այսինքն` արգելքը հանելու հիմքով»,– ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է 2021թ–ի ընթացքում կիրառված էմբարգոյին, դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էկոնոմիկայի նախարարը գնահատեց թե՛ շատ դրական, թե՛ շատ բացասական։
«Շատ մեծ բացասական ազդեցություններից կարելի է առանձնացնել այս էմբարգոյի ազդեցությունը գնաճի վրա, որը մենք կարողանում ենք հստակ տեսնել։ Բայց նաև տեսնում ենք, որ բազմաթիվ նոր արտադրություններ են հիմնվել այն ոլորտներում, որոնք ազատվել են թուքական էմբարգոյի արդյունքում»,– ասաց Քերոբյանը։
«Մեր քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ». Քերոբյան
Հիշեցնենք` 2020թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ Հայաստանում սահմանվեց թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելք, որն ուժի մեջ մտավ 2021թ–ի հունվարի 1-ից։ Կես տարի անց` հունիսի 26-ի նիստում, ՀՀ կառավարությունը ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Այս որոշման ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ին։
Լրահոս
0