https://arm.sputniknews.ru/20211229/gjumrium-katarvats-spanutjuny-bacahajtvel-e-kaskatsjaly-dzerbakalvel-e-36985473.html
Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալված է
Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալված է
Sputnik Արմենիա
Իր խանութ-սրահում սպանվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանը։ 29.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-29T10:37+0400
2021-12-29T10:37+0400
2021-12-29T13:33+0400
գյումրի
հհ ոստիկանություն
սպանություն
բացահայտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36988443_0:58:1100:677_1920x0_80_0_0_d240e5a6ab43182ba98e7254e43d44b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Գյումրիի կենտրոնում` Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում դեկտեմբերի 28-ին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ «Նա նույն օրը հայտնաբերվել է իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Շիրակի մարզի քննչական վարչությունում էլ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել»,– նշում են ոստիկանությունից։Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12։30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։Հավելենք, որ Անահիտ Իսկանդարյանը 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրն էր։
https://arm.sputniknews.ru/20211228/spanutjun-charencavanum-64amja-knvoj-paranvoci-hatvatsum-ktrvats-verq-e-eghel-36976033.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36988443_112:0:1091:734_1920x0_80_0_0_b145aa4c45b05728dbc7f0a1a3f377ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հհ ոստիկանություն, սպանություն, բացահայտում
գյումրի, հհ ոստիկանություն, սպանություն, բացահայտում
Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալված է
10:37 29.12.2021 (Թարմացված է: 13:33 29.12.2021) Իր խանութ-սրահում սպանվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Գյումրիի կենտրոնում` Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում դեկտեմբերի 28-ին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։
«Նա նույն օրը հայտնաբերվել է իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Շիրակի մարզի քննչական վարչությունում էլ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել»,– նշում են ոստիկանությունից։
Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12։30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:
28 դեկտեմբերի 2021, 20:39
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Հավելենք, որ Անահիտ Իսկանդարյանը 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրն էր։