https://arm.sputniknews.ru/20211229/erekheqic-el-tskhi-hvot-chi-galis-sahmanamerdz-baghanisi-dprvocy-gazafikacvel-e-el-inch-e-arvel-37013125.html
«Էրեխեքից էլ ծխի հոտ չի գալիս». սահմանամերձ Բաղանիսի դպրոցը գազիֆիկացվել է. էլ ինչ է արվել
«Էրեխեքից էլ ծխի հոտ չի գալիս». սահմանամերձ Բաղանիսի դպրոցը գազիֆիկացվել է. էլ ինչ է արվել
Sputnik Արմենիա
Բաղանիսի համայնքապետը Sputnik Արմենիային պատմել է 2021–ի ընթացքում իրականացված ծրագրերի մասին։ 29.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-29T19:50+0400
2021-12-29T19:50+0400
2021-12-29T21:17+0400
տավուշ
սահմանամերձ գյուղեր
ջուր
մանկապարտեզ
դպրոց
համայնքի ղեկավար
նարեկ սահակյան
բաղանիս
անկլավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37012483_0:240:720:645_1920x0_80_0_0_397733d64b51e1b9a918a5cab6789c5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս սահմանամերձ գյուղի դպրոցի դասարաններից այս տարի վերացել են փայտի վառարանները։ Ինչպես գյուղացիք են կատակով ասում` «էրեխեն, որ դպրոցից գալիս է, էլ վրիցը ծխի հոտ չի գալիս»։Գյուղի դպրոցի վերջնական գազիֆիկացումն այս տարի է ավարտվել։ Համայնքապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց, թե էլ ինչ աշխատանքներ են կատարվել սահմանամերձ բնակավայրում։«Գյուղում ջրի խնդիրն է բավականին լուրջ։ Այն վերջնական լուծելու համար խմելու ջրի խորքային հորերի տեղանքի ուսումնասիրում և հորատում ենք իրականացրել՝ Տավուշի մարզպետարանի և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ, բայց արդյունքը բավարար չի եղել»,–ասաց նա։Բայց «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ տարվա ընթացքում մեկնարկել է արտաքին ցանցի շինարարությունը, որի միջոցով աղբյուրակապից գյուղի կարգավորիչ ջրամբարին միացում կտրվի։ Գյուղի հարակից անտառների աղբյուրներից ջուրը տեղ հասցնելու համար նոր դրենաժային համակարգ են կառուցելու։«Արդյունքում վերջապես կանցնենք շուրջօրյա ջրամատակարարման»,–ուրախությամբ ասում է երիտասարդ գյուղապետն ու հավելում, որ ջրի ներքին ցանցը կառուցել են 2016–ին, մինչ այդ դա էլ չի եղել։Տարածվող տագնապային լուրերը` իրական և ոչ այնքան, չեն խանգարել բաղանիսցիներին համայնքի միջոցներով կատարել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, մայթերի, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման,սանիտարական մաքրման, պատմական հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:«Բաղանիսի դիմացի «Թաղ» կոչվող ճանապարհի տուֆապատում ենք այս տարի իրականացրել` 700 գծամետր։ Տուֆով գեղեցիկ է, ապահով է, բացի դա, նման թեքության վրա ասֆալտը երկար կյանքի չի ունենա։ Տուֆապատումն իրականացվել է համայնքի ու պետության համագործակցությամբ` սուբվենցիոն ծրագրով»,–պատմում է Սահակյանը։Ամենափոքրիկ սահմանապահների համար էլ լավ լուր կա։ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Բաղանիսում 2019–ից գործող նորաբաց մանկապարտեզի ամառային թատրոնի և շենքի արտաքին տեսքի կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել:Անդրադառնալով անկլավների մասին լուրերին` Սահակյանը նշում է` պետական ատյաններից, պատկան մարմիններից, անհատներից ոչ մեկը, անգամ այս տարածքից ընտրված պատգամավորները հիմնավոր ոչինչ չեն ասում անկլավների մասին լուրերից։ Բայց, չնայած դրան, համայնքապետի խոսքով` մարդիկ Բաղանիսում ամուր կառչած են իրենց տանն ու հողին, շարունակում են շենացնել գյուղը, այստեղ մնալ–ապրելու են տրամադրված և զիջելու ոչինչ չունեն։
բաղանիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37012483_0:169:720:709_1920x0_80_0_0_c5bc1ba33e9e732ddee6170a81722650.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, սահմանամերձ գյուղեր, ջուր, մանկապարտեզ, դպրոց, համայնքի ղեկավար, նարեկ սահակյան, բաղանիս, անկլավ
տավուշ, սահմանամերձ գյուղեր, ջուր, մանկապարտեզ, դպրոց, համայնքի ղեկավար, նարեկ սահակյան, բաղանիս, անկլավ
«Էրեխեքից էլ ծխի հոտ չի գալիս». սահմանամերձ Բաղանիսի դպրոցը գազիֆիկացվել է. էլ ինչ է արվել
19:50 29.12.2021 (Թարմացված է: 21:17 29.12.2021) Բաղանիսի համայնքապետը Sputnik Արմենիային պատմել է 2021–ի ընթացքում իրականացված ծրագրերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս սահմանամերձ գյուղի դպրոցի դասարաններից այս տարի վերացել են փայտի վառարանները։ Ինչպես գյուղացիք են կատակով ասում` «էրեխեն, որ դպրոցից գալիս է, էլ վրիցը ծխի հոտ չի գալիս»։
Գյուղի դպրոցի վերջնական գազիֆիկացումն այս տարի է ավարտվել։ Համայնքապետ Նարեկ Սահակյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց, թե էլ ինչ աշխատանքներ են կատարվել սահմանամերձ բնակավայրում։
«Գյուղում ջրի խնդիրն է բավականին լուրջ։ Այն վերջնական լուծելու համար խմելու ջրի խորքային հորերի տեղանքի ուսումնասիրում և հորատում ենք իրականացրել՝ Տավուշի մարզպետարանի և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ, բայց արդյունքը բավարար չի եղել»,–ասաց նա։
Բայց «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ տարվա ընթացքում մեկնարկել է արտաքին ցանցի շինարարությունը, որի միջոցով աղբյուրակապից գյուղի կարգավորիչ ջրամբարին միացում կտրվի։ Գյուղի հարակից անտառների աղբյուրներից ջուրը տեղ հասցնելու համար նոր դրենաժային համակարգ են կառուցելու։
«Արդյունքում վերջապես կանցնենք շուրջօրյա ջրամատակարարման»,–ուրախությամբ ասում է երիտասարդ գյուղապետն ու հավելում, որ ջրի ներքին ցանցը կառուցել են 2016–ին, մինչ այդ դա էլ չի եղել։
Տարածվող տագնապային լուրերը` իրական և ոչ այնքան, չեն խանգարել բաղանիսցիներին համայնքի միջոցներով կատարել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, մայթերի, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման,սանիտարական մաքրման, պատմական հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:
«Բաղանիսի դիմացի «Թաղ» կոչվող ճանապարհի տուֆապատում ենք այս տարի իրականացրել` 700 գծամետր։ Տուֆով գեղեցիկ է, ապահով է, բացի դա, նման թեքության վրա ասֆալտը երկար կյանքի չի ունենա։ Տուֆապատումն իրականացվել է համայնքի ու պետության համագործակցությամբ` սուբվենցիոն ծրագրով»,–պատմում է Սահակյանը։
Ամենափոքրիկ սահմանապահների համար էլ լավ լուր կա։ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Բաղանիսում 2019–ից գործող նորաբաց մանկապարտեզի ամառային թատրոնի և շենքի արտաքին տեսքի կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել:
Անդրադառնալով անկլավների մասին լուրերին` Սահակյանը նշում է` պետական ատյաններից, պատկան մարմիններից, անհատներից ոչ մեկը, անգամ այս տարածքից ընտրված պատգամավորները հիմնավոր ոչինչ չեն ասում անկլավների մասին լուրերից։ Բայց, չնայած դրան, համայնքապետի խոսքով` մարդիկ Բաղանիսում ամուր կառչած են իրենց տանն ու հողին, շարունակում են շենացնել գյուղը, այստեղ մնալ–ապրելու են տրամադրված և զիջելու ոչինչ չունեն։