00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայում նկատել են` ինչպես է Բաքուն վերաբերվում Երևանի հետ հարաբերության կարգավորմանը

© Sputnik / Сергей Строителев / Անցնել մեդիապահոցТурецкий флаг
Турецкий флаг - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Բաժանորդագրվել
Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով` Էրդողանը շատ զգայուն է այն հարցում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Թուրքական կողմը նկատում է, որ Բաքուն դրական վերաբերմունք ունի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:
«Նախագահ Էրդողանին շատ է հուզում, թե ադրբեջանցի եղբայրներն ինչ վերաբերմունք ունեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ ։ Պարոն Ալիևը (Ադրբեջանի նախագահը) դրական է վերաբերվում գործընթացին», - հայտարարել է Չելիքը։
Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան այդ քայլերը ձեռնարկում է տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու համար՝ հիշեցնելով, որ Սերդար Քըլըչը նշանակվել է հատուկ ներկայացուցիչ (Հայաստանի հետ հարաբերությունների գծով - խմբ.)
Նրա խոսքով` կարգավորման ճանապարհին առաջին քայլը կարող են լինել Թուրքիա - Երևան չարտերային չվերթերը, որոնք դադարեցվել էին 2019 թվականին:
Չելիքն ասել է` Թուրքիայում հույս ունեն, որ Հայաստանը կհրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից։
ՀՅԴ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կբերի ինքնիշխանության կորստի. ՀՅԴ Բյուրո
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
«Ռուբեն Ռուբինյանի կրթությունը, անցած ճանապարհն ու փորձառությունը բավարար են». Փաշինյան
Լրահոս
0