https://arm.sputniknews.ru/20211229/50-amja-arcakhcin-hajtnvel-e-adrbejani-zinvats-uzheri-verahskvoghutjan-tak-gtnvvogh-taratsqum-36993962.html
50-ամյա արցախցին հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում
50-ամյա արցախցին հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված... 29.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-29T13:57+0400
2021-12-29T13:57+0400
2021-12-29T14:12+0400
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/847/50/8475062_0:90:2000:1215_1920x0_80_0_0_723c31bf060b8f5dec1568cdf02038bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին, տեղեկացնում են Արցախի ԱԱԾ-ից։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
https://arm.sputniknews.ru/20211101/arcakhci-molorvats-pataninerin-15-zham-anc-gtel-en-34883778.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/847/50/8475062_130:0:1871:1306_1920x0_80_0_0_572d95a20959b63aa2b839e199bd4307.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան
50-ամյա արցախցին հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում
13:57 29.12.2021 (Թարմացված է: 14:12 29.12.2021) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին,
տեղեկացնում են Արցախի ԱԱԾ-ից։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: