https://arm.sputniknews.ru/20211228/inch-e-harcer-en-qnnarkvel-sankt-peterburgum-nikvol-pashinjani-mekorja-ajci-kadrery-36970065.html
Ի՞նչ հարցեր են քննարկվել Սանկտ Պետերբուրգում. Նիկոլ Փաշինյանի մեկօրյա այցի կադրերը
Ի՞նչ հարցեր են քննարկվել Սանկտ Պետերբուրգում. Նիկոլ Փաշինյանի մեկօրյա այցի կադրերը
Sputnik Արմենիա
Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով: 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T18:13+0400
2021-12-28T18:13+0400
2021-12-28T23:26+0400
տեսանյութեր
նիկոլ փաշինյան
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36969638_0:1:1281:721_1920x0_80_0_0_0ddc17b122859cf1ffb29680ed880795.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին մանրամասն զեկույցով է հանդես եկել: Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովի շրջանակում անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Ինչո՞ւ է Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել. Մոսկվայի և Փարիզի շահերը համընկնո՞ւմ ենՀիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Փաշինյանն ու Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հաջորդ օրը ևս մեկ հանդիպում էր կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36969638_0:0:961:721_1920x0_80_0_0_dd67c507bf4680f4f0f7e52a54a4593e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, նիկոլ փաշինյան, սանկտ պետերբուրգ, видео
տեսանյութեր, նիկոլ փաշինյան, սանկտ պետերբուրգ, видео
Ի՞նչ հարցեր են քննարկվել Սանկտ Պետերբուրգում. Նիկոլ Փաշինյանի մեկօրյա այցի կադրերը
18:13 28.12.2021 (Թարմացված է: 23:26 28.12.2021) Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին մանրամասն զեկույցով է հանդես եկել: Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովի շրջանակում
անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Փաշինյանն ու Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հաջորդ օրը ևս մեկ հանդիպում էր կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։