00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնաճ, պետական պարտք, գիտության ֆինանսավորման աճ. 2021-ի տնտեսական Հայաստանի տարբեր կողմերը

© Photo : FreepikՓող
Փող - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Փող
Բաժանորդագրվել
Երկրի համար կարևոր նախագծերից մեկը՝ մաքուր պղնձի արտադրության վերսկսումը, առայժմ միայն խոստացված է։ Նոր ՋԷԿ-ն արդեն շահագործման է հանձնվել։ Գնաճը բարձր է, բայց ՌԴ-ի հետ հաջողվեց գազի երկարաժամկետ գնի մասին պայմանավորվել։ Եվ վերջապես, գիտության ֆինանսավորումը կավելանա։
Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային 2020 թվականից (անկումը 7,6% էր կազմել) հետո 2021-ին վերականգնվեց հիմնականում պղնձի համաշխարհային բարձր գնի հաշվին, ինչն օգնեց բարձրացնել հանքերի շահույթը։ Դա տեղի ունեցավ նաև մարդկանց անցած տարվա հետաձգված ծախսերի հաշվին: Բանջարեղենի բերքը նվազեց ոռոգման ջրի պակասի պատճառով, սակայն միրգն այս տարի բավականին շատ էր։ Արդյունաբերության արագացված զարգացման նախադրյալներ դեռ չկան (ուրախ կլինենք, եթե սխալվենք)։

Անցնող տարվա ընթացքում հայտարարվել է մի քանի նշանակալի նախագծերի մասին, որոնք կարող են իրականացվել առաջիկա տարիներին, սակայն դրանց մասին պատմելու բան դեռ չկա։

Միջազգային վերլուծաբանների գնահատականներով՝ երկրի տնտեսությունը 2021 թվականի արդյունքներով կաճի 5,5 տոկոսով, իսկ կառավարությունն ակնկալում է 7 տոկոս աճ:
Այս տարվա հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին 2,6 մլրդ եվրո ներդրումային փաթեթ տրամադրել տարբեր ծրագրերի համար: Միջոցները կհատկացվեն կոնկրետ նախագծերի ի հայտ գալուն պես։
Նոյեմբերի 26-ին Սոչիում ու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են վերականգնել խորհրդային տարիներին Երևանը, Նախիջևանը, Մեղրին, Հորադիզը կապող երկաթուղին, որը գնում էր դեպի Բաքու ու Մախաչկալա: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբը կշարունակի քննարկել, թե այդ ճանապարհը ինչպես պետք է կառուցվի և ինչ կանոններով պետք է երթևեկեն գնացքները: Այդ քննարկումներին չենք անդրադառնա, քանի որ դրանց վերաբերյալ հստակություն դեռ չկա։ Sputnik Արմենիային տրամադրած տեղեկության համաձայն՝ Երասխ – Ջուլֆա (Ջուղա) – Օրդուբադ – Մեղրի – Հորադիզ երկաթուղու վերականգնումը Հայաստանի տարածքում շուրջ 226 մլն դոլար կարժենա:
Экономические показатели Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հայաստանում 11 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%–ով

Մաքուր պղինձ

Սկսենք պղնձաձուլական գործարանի նախագծից, որը դեռ նոր պետք է մեկնարկի, բայց կարող է որակապես փոխել երկրի տնտեսությունը։
Հիմա մենք ոչ թե մաքուր մետաղներ ենք արտահանում, այլ միայն դրանց կիսաֆաբրիկատները՝ մշակման տարբեր աստիճաններով։ Խորհրդային տարիներին Ալավերդու գործարանը մաքուր պղինձ էր ձուլում (որի վրա աշխատում էին Երևանում և Գավառում (այն ժամանակ`Կամո) գործող մալուխային գործարանները)։ Երբ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գործարանը վերաբացվեց, այնտեղ սկսեցին արտադրել միայն սև պղինձ, որն առանց վերջնական մաքրման պիտանի չէ արդյունաբերական օգտագործման համար։ 2018 թվականին ՀՀ այն ժամանակվա բնապահպանական տեսչության ղեկավարի ճնշման տակ գործարանը փակվեց, և վերջին երեք տարիներին երկիրն արտահանում է միայն պղնձի խտանյութ (մշակման նախնական աստիճանի հանքաքար)։
Խտանյութի մեջ պղնձի պարունակությունը սովորաբար կազմում է 25-30% (երբեմն՝ մի փոքր ավելի քիչ կամ ավելի շատ): Հետևաբար, եթե պղնձի գինը Լոնդոնի բորսայում, ինչպես հիմա, մոտ 9 560 դոլար է մեկ տոննայի դիմաց, ապա Հայաստանում գործարանը դրա դիմաց ստանում է միայն այդ գնի մեկ քառորդից մինչև մեկ երրորդը։ Մաքուր պղնձի արտադրության դեպքում մենք 100%-ը կստանանք (բացառությամբ տրանսպորտային ծախսերի), բացի այդ, կկարողանանք մալուխ և այլ ապրանքներ արտադրել:
«ԳեոՊրոՄայնինգը» հետազոտություն է անում ՀՀ-ում պղնձաձուլական գործարան կառուցելու համար
2021 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ռուսական գործարար համաժողովում հայտարարվեց Հայաստանում խորհրդային տարիներին գոյություն ունեցող պղնձաձուլական արդյունաբերության վերականգնման մասին։ Իր ծրագրերի մասին էր խոսել «Գեոպրոմայնինգ» ընկերության (որը շահագործում է Հայաստանի խոշորագույն Սոտքի ոսկու հանքավայրը, ինչպես նաև Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը) գլխավոր բաժնետեր Ռոման Տրոցենկոն: Դրանից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» հայտնել էր ՀՀ խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնելու մասին։ Այդ բաժնետոմսերի մեկ քառորդը (այսինքն՝ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը) ընկերությունը փոխանցել է Հայաստանի կառավարությանը՝ ի նշան երկարաժամկետ գործընկերության։ Կոմբինատի նախկին սեփականատերերի մի մասը (Հայաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած գործարարները) խոսեցին քաղաքական ճնշումների մասին, իսկ ոմանք էլ դատարան դիմեցին։
Այնուամենայնիվ, Զանգեզուրի կոմբինատի պաշտոնական կայքում արդեն նշված են բաժնետոմսերի փոխանցման, ինչպես նաև «Արդյունաբերական ընկերության» տնօրենների խորհրդի անդամի նշանակման տվյալները:
Վերադառնալով պղնձաձուլարանին ` ասենք, որ դեռ չեն հայտնել, թե երբ ու ինչպես են նախագիծ կամ տնտեսական հիմնավորում կազմելու դրա համար, սակայն նոյեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ասել է, որ «Գեոպրոմայնինգի» հետ բանակցություններ են ընթանում նոր գործարանին անհրաժեշտ էներգիայի աղբյուրներ գտնելու հարցով։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ձեռնարկությունները մոտ ժամանակներս մտադիր են Հայաստանի տնտեսության մեջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել:

Նոր էլեկտրակայան

Այս տարի իտալական Renco կորպորացիայի ու գերմանական Siemens-ի միջոցներով Երևանում բացվել է նոր էլեկտրակայան: Էլեկտրակայանը, որը շուտով կմիանա ցանցին, կառուցվել է դեպի Իրան արտահանման հաշվարկով։ Այդ սխեմայով Հայաստանը իրանական գազ է ստանում ջերմային կայանների աշխատանքի համար և յուրաքանչյուր խորանարդ մետրի համար տալիս է երեք կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը (1-1.5 կՎտ խորանարդ մետրից) պահում է իրեն։ Այդ սխեմայով աշխատում են և՛ Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկը, և՛ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը (որը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»)։ Հնարավոր է` նոր կայանն էլ այդպես աշխատի։
Հաջորդ տարի գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սխեման չի փոխվի, և Հայաստանը կշարունակի օգտվել դրանից։ Իրան էլեկտրահաղորդման նոր գիծը դեռ չի կառուցվել (այն կավարտեն 2023 թվականի վերջին), բայց գործող երկու գծերի տարողությունները լիովին բավարար են ՋԷԿ-ի նոր էներգաբլոկին նույնպես բարտերին միացնելու համար:
Ավելացնենք, որ հաջորդ տարեվերջին վերջապես նախատեսվում է կառուցել նաև նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը դեպի Վրաստան։ Այն ձգձգվում էր վերջին մի քանի տարիներին։

Թուրքական ապրանքի էմբարգո

2021 թվականին ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանն ամեն տարի Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք էր ներմուծում։ Մեկ տարվա ընթացքում հասարակության մեջ մեկ անգամ չէ, որ հարց է առաջացել, թե որքանով է այդ էմբարգոն իրականում գործում։ Օրինակ՝ թուրքական հագուստի ցանցային խանութները շարունակում են աշխատել (թեև արգելքը տարածվում էր ոչ միայն թուրքական ապրանքների, այլև թուրքական բրենդների վրա, որտեղ էլ որ դրանք արտադրված լինեն)։ Պետեկամուտների կոմիտեի տեսուչները մշտական ստուգումներ են իրականացնում, բայց երբեմն ապրանքի ծագման ստուգումը եթե ոչ անհնար, ապա շատ դժվար է (հատկապես՝ եթե դրա պիտակը փակցված է երրորդ երկրում)։
Торговые павильоны в подземном переходе площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Թուրքական նարինջներն ու ջերմոցային բանջարեղենը նույնպես շարունակում էին Հայաստան ներմուծել (ճիշտ է, թուրքական մթերքների հետ մեկտեղ ավելի շատ իրանական էր ներմուծվում, նույնպես շատ էժան)։ Տեղացի ջերմոցային ֆերմերների խոսքով՝ թուրքական վարունգն ու լոլիկը շարունակում են ներմուծել նաև հիմա՝ վրացական ու եգիպտականի անվան տակ։

Կաշվի ու մետաղային ջարդոնի էմբարգո

2019 թվականին Հայաստանում հաստատվեց չմշակված կաշվի արտահանման արգելքը, սակայն ուժի մեջ մտավ միայն 2021 թվականին (մինչ այդ կաշին արտահանվում էր Թուրքիա, որը կաշվի արդյունաբերության տարածաշրջանային կենտրոնն է)։ Տեղական գործարանները զարգացման նոր հնարավորություն ստացան։ Ճիշտ է, ամբողջ կաշին հնարավոր չէ տեղում վերամշակել (մեր գործարանները դեռ նման հզորություններ չունեն, կոշիկի գործարաններն էլ թողարկման նման ծավալ չունեն), ուստի դրա մի մասը դեռ արտահանվում է, պարզապես առաջնային մշակում է անցնում: Բայց ընտրության դեպքում ավելի լավ է կիսաֆաբրիկատներն արտահանել, քան հումքը: Համենայնդեպս, դրա արտադրությունն առնվազն 10-20 աշխատատեղ է ստեղծում։ Հնարավոր է` ժամանակի ընթացքում, հասույթը կուտակելով, այդ ձեռնարկությունները յուրացնեն նաև կաշվի պատրաստի արտադրությունը, իսկ Երևանի կաշվի գործարանը միգուցե սկսի նաև կաշվե բաճկոններ արտադրել (ինչպես նախատեսվում էր ներդրումային ծրագրով)։
Մետաղի ջարդոնի արտահանման արգելքը կերկարացվի նաև հաջորդ տարի (կառավարության որոշման նախագիծն արդեն պատրաստ է)։ Չարենցավանի գործարանում սկսել են վերամշակել օգտագործված մեքենաների կարկասները, որոնք նախկինում արտասահման էին տանում։ Մետաղի ջարդոնի դիլերները նոր մամլիչներ են գնել, իսկ ամրանների գործարանը նոր բեռնատարներ է ձեռք բերել ամբողջ հանրապետությունից դրանք հավաքելու համար:

Գնաճ

Անցած տարվա վերջից Հայաստանում նկատելի գնաճ կա։ Ներկրվող ապրանքները սկսել են թանկանալ դրամի փոխարժեքի անկման պատճառով, իսկ բանջարեղենը՝ գարնանն ու ամռանն առկա ոռոգման հետ կապված խնդիրների պատճառով։ Մի քանի ամսվա ընթացքում փոխարժեքը վերականգնվել է, բայց գլոբալ խնդիր կա, քանի որ համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային շոկից վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, աճել են նաև պարենի գները: Նոյեմբերին FAO-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) ինդեքսով դրանք 10-ամյա ռեկորդ են սահմանել (իսկ սպառողների համար՝ հակառեկորդ):
Տեղական ու ներկրված թռչնամսի գները հավասարվել են, երշիկեղենը կարող է թանկանալ
Վերջին 12 ամիսների ընթացքում գնաճը կազմել է 9,6 տոկոս, որից, ԿԲ-ի գնահատմամբ, 7 տոկոսը պարենի գնաճն է: Այնուամենայնիվ, թեև պարենի համաշխարհային գնաճը բարձր է եղել (հացահատիկը թանկացել է ավելի քան 20 տոկոսով, միսը՝ ավելի քան 15 տոկոսով, շաքարը՝ 40 տոկոսով), բայց արդյունքում ներկրվող ապրանքների գնաճը Հայաստանում կազմել է ընդամենը 3,5 տոկոս՝ շնորհիվ այն բանի, որ Կենտրոնական բանկը կարողացել է կայունացնել քաղաքացիների և բիզնեսի գնային սպասումները։

Պարտատոմսեր ու ֆինանսական վարկանիշ

2021 թվականի հունվարին Հայաստանը հերթական անգամ եվրապարտատոմսեր թողարկեց։ 2019-ին Հայաստանը կարող էր տեղաբաշխել դրանք աննախադեպ ցածր (մեր մակարդակի երկրների համար) տոկոսով՝ 4,2 %։ 2021-ի փետրվարին` տնտեսության համար չափազանց բարդ ժամանակներում, դրանք հաջողվել է ավելի շահավետ պայմաններով տեղաբաշխել ՝ 3,8% - ով:
Հետևաբար, ներդրողները վստահում են եթե ոչ Հայաստանի տնտեսությանը, ապա առնվազն կառավարության՝ հարկեր հավաքելու և պարտքերը մարելու հնարավորությանը (ընդ որում՝ առանց տնտեսության համար ռեպրեսիվ միջոցների)։ Շնորհիվ այդ վստահության, հանրապետությունը կարող է ավելի բարձր տոկոսով արտարժութային պարտք ներգրավել։
Ավելին, օտարերկրյա ներդրողները սկսել են հետաքրքրվել նաև ՀՀ ազգային արժույթով պարտատոմսերով։ Եթե նախորդ տարվա վերջին արտասահմանյան ներդրողների մոտ նման պարտատոմսերի ծավալն ընդամենը 3,5 մլրդ դրամ էր, ապա այժմ մոտ տասնհինգ անգամ ավելի շատ է (49,5 մլրդ)։
Հոկտեմբերին Հայաստանն իր վարկունակության վերաբերյալ ևս մեկ հեղինակավոր միջազգային գնահատական ստացավ։ Բացի Fitch-ից ու Moody-ից (որոնք ավելի քան 10 տարի ներկայացնում են Հայաստանի վարկանիշը), Հայաստանին վարկանիշ է սկսել շնորհել նաև Standard&Poors-ը: Տնտեսության հուսալիության սանդղակով S&P-ի գնահատականը մոտավորապես նույնն է, ինչ մյուս երկուսի մոտ (միջինից ցածր, բայց դրական կանխատեսմամբ):
Որքան շատ Հայաստանը տնտեսության անկախ գնահատականներ ունենա, այնքան ավելի վստահ կարող են որոշումներ կայացնել օտարերկրյա ներդրողները (որոնց պակասը ՀՀ-ում շատ կա)։

Հիփոթեքից եկամտահարկի վերադարձի չեղարկումը

2022 թվականից կառավարությունն աստիճանաբար կվերացնի եկամտահարկի վերադարձման ծրագիրը, որը գործում է հիփոթեքով անմիջապես կառուցապատողից նոր բնակարաններ գնողների համար։ 2022 թվականի հուլիսի 1-ից վարկերի վերադարձը կդադարեցվի Երևանի առաջին գոտում (Կենտրոն), 2023 թվականի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1–ից՝ երրորդ, 2025 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի մյուս շրջաններում:
Ծրագիրը գործում է 2014-ից, բայց հակասական արձագանքներ է ստացել։ Ոմանք այն անվանում են զանգվածային բնակարանաշինարարության լավ միջոց, մյուսները նշում են, որ պետական արտոնությունները չպետք է օգնեն ավելի հարուստ քաղաքացիներին (որոնք ևս կարող են հիփոթեք վերցնել) ի վնաս մյուսների:
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ինչո՞ւ է Երևանում դադարեցվում հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի նախագիծը
Որոշ կառուցապատողներ և անհատներ արդեն սկսել են հող գնել Երևանի մերձակա քաղաքներում և ավաններում, որ ձևականորեն հայտնվելով մայրաքաղաքի սահմաններից դուրս, այնուամենայնիվ, օգտվեն հարկային ծրագրից։ Սա ոչ այնքան հարկային, որքան քաղաքաշինական խնդիրներ է ծնում (չէ որ եթե ինչ-որ տեղ դատարկ տեղում նոր բնակելի թաղամաս է հայտնվում, դրա համար նոր ենթակայաններ` ջուր և գազ է պետք, բացի այդ, այն մեծացնում է ճանապարհների ծանրաբեռնվածությունը)։ Քաղաքաշինության կոմիտեն պետք է լուծի այս բոլոր խնդիրները։

Գազային համաձայնագիր

Նյութն ավարտենք մեր կարծիքով ամենակարևոր իրադարձություններով։ Տարեվերջին Հայաստանի կառավարությունը ռուս գործընկերների հետ ավարտեց գազի երկարաժամկետ գնի շուրջ երկամյա բանակցությունները։ 10 տարվա ընթացքում այն կրկին պահպանել է գինը (165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց)։ Փոխարենը հայկական կողմը պարտավորվում է բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ջերմային էլեկտրակայանի (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ) հասույթը։

Երբ 2013 թվականին կայանը բացվել էր, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հույս ուներ էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Բայց, քանի դեռ երկու երկրների միջև նոր էլեկտրահաղորդման գիծը չի կառուցվել, կայանը չի կարող ամբողջ հզորությամբ աշխատել: Այդ պատճառով հայկական կողմը պարտավորվել է բարձրացնել էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը կայանի համար (հզորության վճարումների մասով) այն հաշվարկով, որ կայանի հասույթը 31,79 մլն դոլարով ավելանա։

Երկարաժամկետ և բարենպաստ գինը կօգնի հայկական բիզնեսին ծրագրել իր ծախսերը (հատկապես արտադրություններին)։ Այս վստահությունը թույլ կտա նրանց ավելի շահավետ պայմաններով ֆինանսավորում ներգրավել։
Ճիշտ է, դա չի նշանակում, որ վերջնական սպառողների համար գինը չի կարող աճել (օրինակ, եթե գազի ցանցի շահագործման ծախսերը բարձրանան, կամ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ փոխվի)։ Սակայն քիչ կայունությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։

Գիտության ֆինանսավորման աճը

Երկար տարիների անց առաջին անգամ որոշվել է զգալիորեն մեծացնել գիտության ֆինանսավորումը։ Այս իրադարձությունը մենք գազային համաձայնագրին հավասար կարևորում ենք, քանի որ գազի գինը կարևոր է այսօր, գիտությունը կարևոր է երկար տարիների հեռանկարում։
Մարդկանց, որոնք ասում են, որ հիմա «գիտնականների ժամանակը չէ», կարելի է պատասխանել, որ աշխարհի առաջատար պարբերականներում (Scopus-ի ցուցակում) գիտական հրապարակումների թվով Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ հետ է մնում հարևաններից, ընդ որում ոչ միայն Թուրքիայից և Իրանից, այլև Վրաստանից ու Ադրբեջանից: Ընդ որում՝ Հայաստանից հրապարակումները չեն նվազում, պարզապես հարևաններինը գնալով ավելի շատանում են։ Իսկ այսօրվա գիտությունը վաղվա տնտեսությունն ու պաշտպանությունն է։
«Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել». ՀՀ նախագահ
Նշենք, որ այս տարի Հայաստանում մեկնարկել է «Գիտուժ» հասարակական նախաձեռնությունը, որն ուղղված է գիտության ֆինանսավորման բարձրացմանը։
Մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձերը մոտ երեք անգամ կաճեն, իսկ արդեն հաջորդ տարի գիտական աշխատանքների ընդհանուր ֆինանսավորումը կավելանա 80 տոկոսով՝ 13,7-ից մինչև 25,1 մլրդ դրամ (50 մլն դոլարից մի փոքր ավելի): Ընդ որում, նոր սարքավորումների գնումները կաճեն մոտ 60 տոկոսով, իսկ թեմատիկ ուսումնասիրությունների ֆինանսավորումը կաճի գրեթե երեք անգամ:

Պետպարտք

Այս տարի աճել է նաև պետական պարտքի չափը։ 2021 թվականի արդյունքներով` Հայաստանի կառավարության պարտքը հասել է 4 տրլն 275 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 8,9 մլրդ դոլար) կամ ՀՆԱ- ի 63,5 տոկոսը: 2022 թվականին կառավարությունը նախատեսում է նվազեցնել պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 60,2 տոկոս։
Главный экономист ЕАБР и Евразийского фонда стабилизации и развития Евгений Винокуров - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Հայաստանի պետական պարտքը մտահոգիչ չէ, բայց նոր վարկ վերցնել խորհուրդ չի տրվում. Վինոկուրով
Կառավարությունը պետական պարտքը կառավարելի է համարում, իսկ փորձագետները նշում են, որ Հայաստանը վտանգավոր սահմանագծին է՝ պարտքային ծուղակի շեմին։ Ով է ճիշտ՝ ցույց կտա ժամանակը։
Լրահոս
0