https://arm.sputniknews.ru/20211228/arush-arushanjany-kmna-kalanqi-tak-36946922.html
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Sputnik Արմենիա
Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։ 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T11:36+0400
2021-12-28T11:36+0400
2021-12-28T12:30+0400
առուշ առուշանյան
կալանք
գորիս
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35314271_0:48:1600:949_1920x0_80_0_0_164d9f8f002994b04c02acb9813e65a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։«Դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչ հիմնավորմամբ մերժեց։ Դատավորի դեմքին գույն չկար, ակնհայտ է, որ իշխանությունները «վախը բռնել էին»,- ասաց Մելքոնյանը։Դատական նիստը կվերսկսվի ժամը 14.30-ին։Նշենք, որ Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։Նախորդ` նոյեմբերի 29-ի դատական նիստում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հայտարարել էր, որ հոգեպես ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված՝ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
https://arm.sputniknews.ru/20211216/kalanqic-azatvats-meghrii-nakhkin-qaghaqapet-ynddimadir-patgamavory-erdvec-azh-ambivonic---36536728.html
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35314271_100:0:1523:1067_1920x0_80_0_0_c571a9dc73ead49cdae11a07a445bb3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, կալանք, գորիս, դատ
առուշ առուշանյան, կալանք, գորիս, դատ
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
11:36 28.12.2021 (Թարմացված է: 12:30 28.12.2021) Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչ հիմնավորմամբ մերժեց։ Դատավորի դեմքին գույն չկար, ակնհայտ է, որ իշխանությունները «վախը բռնել էին»,- ասաց Մելքոնյանը։
Դատական նիստը կվերսկսվի ժամը 14.30-ին։
16 դեկտեմբերի 2021, 12:13
Նշենք, որ Առուշ Առուշանյանի պաշտպանները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ և 30 մլն դրամ գրավով։
Նախորդ` նոյեմբերի 29-ի դատական նիստում Քարահունջի վարչական ղեկավար
Լուսինե Ավետյանը հայտարարել էր, որ հոգեպես ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված՝ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։