https://arm.sputniknews.ru/20211228/arman-hakvobjann-israjelum-hh-artakarg-ev-liazvor-despan-e-nshanakvel-36971838.html
Արման Հակոբյանն Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
Արման Հակոբյանն Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
Sputnik Արմենիա
Մինչ այս Հակոբյանը դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում։ 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T18:50+0400
2021-12-28T18:50+0400
2021-12-28T19:08+0400
հայաստան
արմեն սարգսյան
իսրայել
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/493/34/4933432_0:0:1601:901_1920x0_80_0_0_ecc559637772c7eef106877ce871740e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը Իսրայելի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Նստավայրը կլինի Թել Ավիվում։Արման Հակոբյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում, իսկ Կանադայում` գործերի հավատարմատար։Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պորտուգալերեն լեզուներին։Նա նաև բանասիրական գիտությունների թեկնածու է։Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Իսրայելի պետությունից հետ էր կանչել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018թ-ին։Արմեն Սմբատյանի 2021 թվականի ապրիլի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Սմբատյանի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի` Հասմիկ Պողոսյանի, թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել:
https://arm.sputniknews.ru/20211214/israjeln-u-adrbejany-anvtangutjan-uzheri-varzhanqner-en-anckacrel-36464494.html
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/493/34/4933432_0:0:1601:1201_1920x0_80_0_0_e7e753c6b0fc328a18ac983bfca98234.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, իսրայել, դեսպան
հայաստան, արմեն սարգսյան, իսրայել, դեսպան
Արման Հակոբյանն Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
18:50 28.12.2021 (Թարմացված է: 19:08 28.12.2021) Մինչ այս Հակոբյանը դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը Իսրայելի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նստավայրը կլինի Թել Ավիվում։
Արման Հակոբյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բոլիվիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում, իսկ Կանադայում` գործերի հավատարմատար։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պորտուգալերեն լեզուներին։
14 դեկտեմբերի 2021, 17:40
Նա նաև բանասիրական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Իսրայելի պետությունից հետ էր կանչել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018թ-ին։
Արմեն Սմբատյանի 2021 թվականի ապրիլի 19-ին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Սմբատյանի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի` Հասմիկ Պողոսյանի, թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել: