https://arm.sputniknews.ru/20211228/aghbavajri-karucman-zhamketnery-pvokhvel-en-nvor-qaghaqapety-nor-zhamketner-nshec-36950837.html
Աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են. նոր քաղաքապետը նոր ժամկետներ նշեց
Աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են. նոր քաղաքապետը նոր ժամկետներ նշեց
Sputnik Արմենիա
Ծրագրի շրջանակում, նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ, պլանավորվում է փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։ 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T13:04+0400
2021-12-28T13:04+0400
2021-12-28T13:04+0400
նուբարաշենի աղբավայր
աջափնյակ
աղբավայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/13/27986173_0:44:1600:944_1920x0_80_0_0_7630afed973134bf0d1d1dfa0fb6d7c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հույս ունի 2022 թվականի փետրվար ամսին ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայր կառուցելու համաձայնագիր ստորագրել։Ավագանու արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Նշենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում նոր աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրին կից։ Համաձայնագիրն էլ պետք է ստորագրվեր 2021 թվականի աշնանը։ ՀՀ–ում առաջին սանիտարական աղբավայրը կառուցվում է. Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին«Մրցույթն արդեն մոտենում է վերջնական փուլին, և իմ կարծիքով փետրվարին պայմանագիր կստորագրվի։ Այդպիսով հնարավորություն կլինի Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը փակելու, ինչպես նաև նորը կառուցելու»,– նշեց քաղաքապետը։Նրա խոսքով` ավարտվել է «Նոր բարեկարգում» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը։ ՓԲԸ-ն լուծարվեց ավագանու անդամների 39 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։«Նոր բարեկարգում» ընկերության բիոգազի հավաքման և այրման կայանը Երևանի քաղաքապետարանը կշարունակի օգտագործել, այն անհատույց օգտագործման կտրամադրվի «Նոր աղբավայր» ՓԲԸ–ին։ Տվյալ ընկերությունը սպասարկելու է 1 նոր աղբավայրը և կիրականացնի 2 հին աղբավայրերի փակումը։«Ընկերությունը 6-7 տարի առաջ իրականացրել է ջերմոցային տնտեսության սպասարկումը։ Վերջին տարիներին այն գործուներությունն իրականացրել է Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում, որտեղ կա բիոգազի հավաքման և այրման կայան»,– նշեց Սագսյանը։Նշենք, որ նախատեսվում է նոր աղբավայրը կառուցել երկու տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը 26 միլիոն եվրո է, որից 8 միլիոնը որպես վարկ կտրամադրի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկը, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ԵՄ-ն, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունից (E5P)։
https://arm.sputniknews.ru/20211105/nvor-aghbavajrer-khajtnven-erevani-mvotakajqum-ev-hh-marzerum-35028457.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/13/27986173_91:0:1515:1068_1920x0_80_0_0_c57e1d96f59c05403cff9a2049b92c98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նուբարաշենի աղբավայր, աջափնյակ, աղբավայր
նուբարաշենի աղբավայր, աջափնյակ, աղբավայր
Աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են. նոր քաղաքապետը նոր ժամկետներ նշեց
Ծրագրի շրջանակում, նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ, պլանավորվում է փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հույս ունի 2022 թվականի փետրվար ամսին ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայր կառուցելու համաձայնագիր ստորագրել։
Ավագանու արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշենք, որ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում նոր աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրին կից։ Համաձայնագիրն էլ պետք է ստորագրվեր 2021 թվականի աշնանը։
«Մրցույթն արդեն մոտենում է վերջնական փուլին, և իմ կարծիքով փետրվարին պայմանագիր կստորագրվի։ Այդպիսով հնարավորություն կլինի Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը փակելու, ինչպես նաև նորը կառուցելու»,– նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով` ավարտվել է «Նոր բարեկարգում» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը։ ՓԲԸ-ն լուծարվեց ավագանու անդամների 39 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
«Նոր բարեկարգում» ընկերության բիոգազի հավաքման և այրման կայանը Երևանի քաղաքապետարանը կշարունակի օգտագործել, այն անհատույց օգտագործման կտրամադրվի «Նոր աղբավայր» ՓԲԸ–ին։ Տվյալ ընկերությունը սպասարկելու է 1 նոր աղբավայրը և կիրականացնի 2 հին աղբավայրերի փակումը։
«Ընկերությունը 6-7 տարի առաջ իրականացրել է ջերմոցային տնտեսության սպասարկումը։ Վերջին տարիներին այն գործուներությունն իրականացրել է Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում, որտեղ կա բիոգազի հավաքման և այրման կայան»,– նշեց Սագսյանը։
Նշենք, որ նախատեսվում է նոր աղբավայրը կառուցել երկու տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը 26 միլիոն եվրո է, որից 8 միլիոնը որպես վարկ կտրամադրի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկը, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ԵՄ-ն, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունից (E5P)։