https://arm.sputniknews.ru/20211227/vajldberizvov-haj-artadrvoghnery-tarekan-vatsharum-en-8-mln-amn-dvolari-apranq-bakalchuk-36913627.html
«Վայլդբերիզով» հայ արտադրողները տարեկան վաճառում են 8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք. Բակալչուկ
«Վայլդբերիզով» հայ արտադրողները տարեկան վաճառում են 8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք. Բակալչուկ
Sputnik Արմենիա
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ: 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T16:03+0400
2021-12-27T16:03+0400
2021-12-27T16:09+0400
հայաստան
հակոբ արշակյան
առևտուր
վայլդբերիզ (wildberries)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36913737_0:58:1100:677_1920x0_80_0_0_8cca12e8abd39290b12be93407cea83d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով:Այս մասին հայտնել է «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, որին ընդունել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը։Խոսելով նաև «ՀայՓոստի» հետ համագործակցության մասին` ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղի հետ։Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության ու «ՀայՓոստի» միջև։Նշենք, որ «Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:Հիշեցնենք` դեկտեմբերի 27-ին Բակալաչուկը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ողջունել է ընկերության ծրագրերը։ ՀՀ վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը:
https://arm.sputniknews.ru/20211210/eatm-erkrnerin-hajvoghvel-e-avelacnel-pvokhadardz-arevtury-i-hetshuks-hamatsharaki-putin-36273418.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36913737_61:0:1040:734_1920x0_80_0_0_2baf34ad8d4b3df267c53b1598f51440.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ արշակյան, առևտուր, վայլդբերիզ (wildberries)
հայաստան, հակոբ արշակյան, առևտուր, վայլդբերիզ (wildberries)
«Վայլդբերիզով» հայ արտադրողները տարեկան վաճառում են 8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք. Բակալչուկ
16:03 27.12.2021 (Թարմացված է: 16:09 27.12.2021) Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով:
Այս մասին հայտնել է «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, որին ընդունել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը։
ԱԺ փոխնախագահը նաև կարևորել է ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը:
Խոսելով նաև «ՀայՓոստի» հետ համագործակցության մասին` ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղի հետ։
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության ու «ՀայՓոստի» միջև։
10 դեկտեմբերի 2021, 14:35
Նշենք, որ «Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 27-ին
Բակալաչուկը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ողջունել է ընկերության ծրագրերը։ ՀՀ վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: