https://arm.sputniknews.ru/20211227/pashinjann-yndunel-e-vajldberizi-glkhavvor-tnorenin-ev-voghjunel-ynkerutjan-tsragrery-36910952.html
Փաշինյանն ընդունել է «Վայլդբերիզի» գլխավոր տնօրենին և ողջունել ընկերության ծրագրերը
Փաշինյանն ընդունել է «Վայլդբերիզի» գլխավոր տնօրենին և ողջունել ընկերության ծրագրերը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T15:14+0400
2021-12-27T15:14+0400
2021-12-27T16:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
վայլդբերիզ (wildberries)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36911023_0:173:1670:1113_1920x0_80_0_0_4af2e85ee3587361d848b894b84ec70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Ողջունելով «Վայլդբերիզի» գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում «Վայլդբերիզի» միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36911023_186:0:1670:1113_1920x0_80_0_0_f27164d77a9b0b2783eabfba8d890cc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, վայլդբերիզ (wildberries)
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, վայլդբերիզ (wildberries)
Փաշինյանն ընդունել է «Վայլդբերիզի» գլխավոր տնօրենին և ողջունել ընկերության ծրագրերը
15:14 27.12.2021 (Թարմացված է: 16:01 27.12.2021) ՀՀ վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Ողջունելով «Վայլդբերիզի» գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:
Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում «Վայլդբերիզի» միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛
Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել
Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: