00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց

Սուրենյանց. Արցախին առնչվող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրում էին սադրիչ բնույթ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և արցախցիների մտահոգություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրում էին սադրիչ բնույթ, որովհետև նա շատ լավ կանխատեսում էր, թե ինչպիսի արձագանք են դրանք ստանալու Արցախում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իսկապես ԼՂՀ–ի միջազգային ճանաչման հարցում Հայաստանն այսօր չունի դաշնակիցներ, ինչն ակնհայտ տեսանելի է ու բոլորի համար հասկանալի։ Այլ խնդիր է, որ այդ թեզը հիմնավորելու համար Փաշինյանը գեներացրեց տեսակետներ, որոնք պոպուլյար են Բաքվում և առնչվում են ադրբեջանցի փախստականների վերադարձին և ինքնորոշման իրավունքի կամայական մեկնաբանությանը։ Փաշինյանն ըստ էության ապացուցեց, որ նույնիսկ իր վարչապետության չորրորդ տարում չի յուրացրել Ղարաբաղյան հակամարտության էությունը»,– ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Ղարաբաղի մասին ասվել է մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ. Քոչարյան
Անդրադառնալով Արցախից հնչած արձագանքներին ու գնահատականներին` Սուրենյանցն ընդգծեց, որ դրանք նույնպես կապ չունեն իրական օրակարգի հետ, որովհետև այս պահին բանակցային գործընթացում ակնհայտորեն Արցախի կարգավիճակի կամ կորսված տարածքների դեօկուպացիայի հետ կապված հարցերն ակտուալ չեն։ Ըստ նրա` միջնորդներն այժմ կենտրոնացած են հումանիտար ու անվտանգային խնդիրների վրա։
«Այդուհանդերձ այս գեներացիան Փաշինյանը և գուցե նաև արտաքին որոշ խաղացողներ բավականին մտածված արեցին, ինչի հետևանքով փաստորեն ստացվում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախի ճակատագրից և արցախյան խնդիրը կամ նրա ենթադրյալ կարգավիճակի հարցը թողնում է ռուս–ադրբեջանական համաձայնությունների տիրույթում»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի դիտարկմամբ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կամ արցախյան էլիտայի ընդվզումը չեն կարող հանգեցնել 1998 թվականի սցենարի կրկնությանը, քանի որ Արցախը հետպատերազմական իրականության մեջ չունի սուբյեկտայնություն, և նրա դժգոհությունը չի կարող ազդել ո՛չ Հայաստանի ներքաղաքական կյանքի, ո՛չ էլ ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացի վրա։

«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել, քանի որ ՀՀ վարչապետը միտումնավոր իր կամ իրեն թելադրված օրակարգով գեներացրեց հակադրություն, ինչին Արցախի իշխանությունը չէր կարող չարձագանքել»,– ասաց քաղաքագետը։

Նրա համոզմամբ` դեկտեմբերի 24-ի ասուլիսում հնչած հայտարարություններից հետո դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ներդաշնակությունը կարող է պահպանվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 24–ին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
Արցախի ժողովրդի անունից միայն Արցախի իշխանությունը կարող է խոսել․ԱՀ նախագահը` Փաշինյանին
Նա հավելել էր, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչությանը, դա նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Դրան ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի էջում գրել էր, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է:
Լրահոս
0