https://arm.sputniknews.ru/20211227/olimpiakan-khagheric-u-tarber-arajnutjunneric-medal-berats-marziknerin-dramakan-pargev-ktan-36916754.html
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
Sputnik Արմենիա
Մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T16:22+0400
2021-12-27T16:22+0400
2021-12-27T16:55+0400
արթուր ալեքսանյան. աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն
մեդալ
պարգևավճար
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28397998_0:0:1601:901_1920x0_80_0_0_da9a5d083c6859da3347a06462c84524.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2021 թվականի օլիմպիական խաղերում, ծրագրում ընդգրկված մարզձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին դրամական մրցանակներ կշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։Մրցանակները կտրվեն նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին և բժիշկներին։Նշենք, որ մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։Հիշեցնենք` 32-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ 8 մարզաձևում:«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել ՏոկիոյումՀայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց իր ելույթները չորս մեդալով։ Ունեցանք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։
https://arm.sputniknews.ru/20211217/tsanramarti-aa-varazdat-lalajany-poqr-artsat-nvatshec-pokum-varzhutjunum-36614125.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28397998_8:0:1415:1055_1920x0_80_0_0_47d71b10e08a433eaf1310b4e2ce619c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ալեքսանյան. աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն, մեդալ, պարգևավճար, օլիմպիական խաղեր
արթուր ալեքսանյան. աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն, մեդալ, պարգևավճար, օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
16:22 27.12.2021 (Թարմացված է: 16:55 27.12.2021) Մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2021 թվականի օլիմպիական խաղերում, ծրագրում ընդգրկված մարզձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին դրամական մրցանակներ կշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության
e-gov.am տեղեկատվական հարթակից։
Մրցանակները կտրվեն նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին և բժիշկներին։
Նշենք, որ մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։
17 դեկտեմբերի 2021, 17:04
Հիշեցնենք` 32-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ 8 մարզաձևում:
Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց իր ելույթները չորս մեդալով։ Ունեցանք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել
Արթուր Ալեքսանյանն ու
Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են
Արթուր Դավթյանն ու
Հովհաննես Բաչկովը։