https://arm.sputniknews.ru/20211227/hajastani-u-turqiaji-nerkajacucichneri-arajin-handipumy-kkajana-mvoskvajum-36901636.html
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարը կրկին խոսել է Ստամբուլ–Երևան առաջին չվերթի մասին։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T12:21+0400
2021-12-27T12:21+0400
2022-02-08T18:11+0400
հայաստան
թուրքիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_0:97:1600:997_1920x0_80_0_0_f0b603351f4125ab025b69bb74272ec9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։«Անկարան ու Երևանը կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հետ առանց միջնորդների անմիջական շփումների», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին։Նախարարը նաև հայտնել է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
https://arm.sputniknews.ru/20211224/erevan-stambul-chverter-irakanacnelu-hamar-hajt-e-nerkajacrel-flyone-armenia-n-tken-36840482.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_71:0:1530:1094_1920x0_80_0_0_ef7fcc6d4b2335914079b07cd585c8d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում
12:21 27.12.2021 (Թարմացված է: 18:11 08.02.2022) Թուրքիայի արտգործնախարարը կրկին խոսել է Ստամբուլ–Երևան առաջին չվերթի մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան ու Երևանը կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հետ առանց միջնորդների անմիջական շփումների», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նախարարը նաև հայտնել է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:
24 դեկտեմբերի 2021, 18:28
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին
հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ
թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։