00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական բանակցություններն անհաջողության են դատապարտված. Սաֆրաստյանն ասաց` ինչու

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Ռուբեն Սաֆրաստյան
Բաժանորդագրվել
Թուրքիայի հետ բանակցելու անհրաժեշտության մասին փորձագետների կարծիքները տարբեր են։ Սակայն նրանք միակարծիք են մի բանում`շատ բան կախված է երևանյան բանակցողների վարպետությունից։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները հազիվ թե հաջողությամբ պսակվեն, սակայն գործընթացն ինքնին կարող է որոշակի դիվիդենդներ բերել Հայաստանին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան–Մոսկվա տեսակապի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա գրեթե համոզված է, որ իրականում Թուրքիան հարաբերությունների կարգավորման չի ձգտում։ Արևելագետը հիշեցրեց, որ Հայաստանի անկախության շրջանում կարգավորման երեք փորձ է եղել` համապատասխանաբար երեք նախագահների օրոք։

«ՀՀ առաջնորդները մեծ նշանակություն էին տալիս Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն բոլոր երեք փորձերն էլ ձախողվել են։ Եզրակացությունը շատ պարզ է` դա բավական բարդ պրոցես է, շատ են ստորջրյա խութերը։ Այսօր էլ մեծ է հավանականությունը, որ ոչինչ չի ստացվի։ Նախևառաջ այն պատճառով, որ Թուրքիան իրականում հարաբերությունների կարգավորում չի ուզում։ Եթե դրա դիմաց նա որևէ էական բան չստանա, նրա ինչին է պետք կարգավորումը,», – ասաց Սաֆրաստյանը։

Իսկ թե Անկարայի համար ինչն է էական, հայտնի է բոլորին։ Դրանք Հայաստանի առջև դրվող երեք հիմնական պահանջներն են. հրաժարվել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաղաքականությունից, հրաժարվել ԼՂ–ին աջակցելուց և պաշտոնապես հաստատել 1921 թվականի Կարսի պայմանագրին հավատարիմ լինելը։ Այսօր այս պահանջներին գումարվել է նաև չորրորդը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Սաֆրաստյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները չեն բավարարի այս պահանջները։ Այդ իսկ պատճառով բանակցություններն ի սկզբանե անհաջողության են դատապարտված։ Սակայն այդ բանակցություններն այսօր անհրաժեշտ են Հայաստանին։
Ինչպես կարելի է Թուրքիային ծնկի բերել. թուրքագետը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Բնականաբար, Հայաստանն այսօր ավելի թույլ է, քան նախկինում, սակայն բարենպաստ իրադրություն կա. երեք գերտերություններ, ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանն այժմ պետք է ավելի ակտիվ աշխատի նրանց հետ, որպեսզի նրանք ուժեղացնեն ճնշումը Թուրքիայի նկատմամբ, ստիպեն նրան ևս ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաև այդ գերտերությունների օգնությամբ հասնել նաև նրան, որ Թուրքիան զիջումների գնա նաև մյուս հարցերում։ Սաֆրաստյանը չգիտի, թե արդյո՞ք ԱԳՆ–ն զբաղվում է այս ամենի վերլուծությամբ, սակայն եթե Հայաստանը որոշել է բանակցել, անհրաժեշտ է այս մոտեցումներն ի նկատի ունենալ։
Կարինե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Թուրքական զավթողականությունը նախկին ԽՍՀՄ տարածքում դատարկ սպառնալիք չէ. արևելագետ
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցություններում իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Երևանը բանակցությունների ժամանակ կներկայացնի ԱԺ փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռուբեն Ռուբինյանը։ Անկարան բանակցությունների համար ներկայացրել է Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Դիվանագետների առաջին հանդիպումը հավանաբար կկայանա Մոսկվայում։
Լրահոս
0