https://arm.sputniknews.ru/20211227/erebunu-shenqeric-mekum-teghi-unecats-hrdehi-pattsharvov-40-bnakich-tarhanvel-er-36932733.html
Էրեբունու շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 40 բնակիչ տարհանվել է
Էրեբունու շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 40 բնակիչ տարհանվել է
Sputnik Արմենիա
Այրվել է 1 բնակարան` գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները՝ գույքով։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T23:07+0400
2021-12-27T23:07+0400
2021-12-27T23:17+0400
հրդեհ
երևան
հրշեջ
էվակուացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061921_0:20:1000:583_1920x0_80_0_0_f968b0f392b484add540667b04bdc782.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր բռնկված հրդեհից հետո 40 բնակչի են տարհանել։ Տեղեկությունը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այրվել են շենքի տանիքի կառուցատարրերը (մոտ 10 քմ), 8-րդ հարկի բնակարաններից մեկը (մոտ 40 քմ)՝ գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները (6 քմ)՝ գույքով։Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգը եղել է դեկտեմբերի 27-ին, ժամը 06։12-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061921_0:0:1000:751_1920x0_80_0_0_fba8f2cf02e138b6c9d10da48b404af3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, երևան, հրշեջ, էվակուացիա
հրդեհ, երևան, հրշեջ, էվակուացիա
Էրեբունու շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 40 բնակիչ տարհանվել է
23:07 27.12.2021 (Թարմացված է: 23:17 27.12.2021) Այրվել է 1 բնակարան` գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները՝ գույքով։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր բռնկված հրդեհից հետո 40 բնակչի են տարհանել։ Տեղեկությունը
հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այրվել են շենքի տանիքի կառուցատարրերը (մոտ 10 քմ), 8-րդ հարկի բնակարաններից մեկը (մոտ 40 քմ)՝ գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները (6 քմ)՝ գույքով։
Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգը եղել է դեկտեմբերի 27-ին, ժամը 06։12-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին: