00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․ Էրդողանի մամուլի քարտուղար

© AFP 2024 / YASIN AKGULԻբրահիմ Կալըն
Իբրահիմ Կալըն - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Իբրահիմ Կալըն
Բաժանորդագրվել
Կալընը համոզված է, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման փոխադարձ քայլեր են ձեռնարկում, ինչը կնվազեցնի Միացյալ Նահանգներում հայ համայնքի էներգիան։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական գործընթացը կկոտրի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը Չիկագոյում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։
Կալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին «հակաթուրքական տրամադրությունները իր ինքնության մի մասն է դարձրել»։

«Կովկասում այժմ բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, փլուզման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և Ադրբեջանի կազմում այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,-նշել է Կալընը։

Նրա խոսքով` այդ առումով այլևս ոչ ոք ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան ու Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից Հայաստանն ավելի մեծ օգուտ կստանա։
Джон Малкович посетил Музей Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ. Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին՝ դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի հոգածության տակ գտնվող երկրին, մեծ ներդրում կբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով»,-նշել է Կալընը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմունքներով ներկայացուցիչներ են նշանակելու հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար:
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ողջունել էր Չավուշօղլուի հայտարարությունը՝ հաստատելով, որ Երևանն իր հատուկ ներկայացուցչին կնշանակի երկխոսության համար։
Հետո, արդեն, հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Է դարձել ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Հայկական կողմը, իշխանությունների որոշմամբ, ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը։
Լրահոս
0