00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ զանգեր, 2100 երկրաշարժ և հետցնցում, աննախադեպ ցուցանիշներ. ԱԻ նախարարի հարցազրույցը

© Sputnik / Aram NersesyanՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Բաժանորդագրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը Sputnik Արմենիան պատմել է նախարարության աշխատանքի, 911–ի ստացած տարաբնույթ զանգերի, երկրաշարժերի ու հրդեհների դեմ գերատեսչության պայքարի և այլ խնդիրերի և դրանց լուծման մասին։
2021 թվականի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փոխվել է փրկարար ծառայողների համազգեստը, համալրվել է ավտոպարկը։ Գերատեսչության աշխատանքի և այլ նորությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ։ Նա ամփոփել է անցնող տարին։ Զրուցել է Լիլիթ Դեմուրյանը։
- Անցնող տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը քանի՞ զանգ է ստացել, ի՞նչ բնույթի են եղել դրանք։
- 911 հեռախոսահամարով զանգում են ամենատարբեր խնդիրներով։ Այս տարի դրանք եղել են 1 մլն 380 հազարը, և դեռ տարին ավարտված չէ։ Ավելացել են կեղծ զանգերը, ինչը կարծում եմ` պայմանավորված է հետպատերազմյան ժամանակահատվածով, երբ քաղաքացին ցանկացած հարցով զանգում է։ Դրանց թիվը հասել է մոտ 1200-ի։
Դեպքերի և պատահարների առումով կարող եմ ասել, որ հիմնականում նվազում է նկատվում, բացառությամբ ՃՏՊ-ների, դրանք ավելացել են։ 2020 թվականին 4510 ՃՏՊ էր գրանցվել, իսկ այս տարի արդեն իսկ գրանցվել է 4520-ը։
© Sputnik / Aram NersesyanՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
-Դուք արդեն ավելի քան 1 տարի է, ինչ ԱԻՆ նախարար եք (մինչ այդ ՊՆ N զորամիավորման հրամանատար –խմբ.)։ Այս ընթացքում Ձեր ընկերները, հարազատները Ձեզ իրենց փրկարար համարո՞ւմ են։ Հետաքրքիր զանգեր ստացե՞լ եք այս կոնտեքստում։
- Նման զանգեր մենք մշտապես ստանում ենք 911 հեռախոսահամարին ու, երևի թե, մեր փրկարարներն ավելի շուտ կհասնեն, քան ես։ Բայց 1 անգամ մի դեպք է եղավ, երբ ծանոթներիցս մեկը գիշերը, ուշ ժամի զանգեց ու ասաց, որ խնդիր ունի, և փրկարարի անհրաժեշտություն կա։ Հետո իմացա, որ նույն ահազանգը եղել էր նաև 911 հեռախոսահամարին ու նրանք, ինչպես և ասացի, ավելի արագ արձագանքել էին։
- 44–օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, ինչպես նաև տարեսկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գերատեսչությունն արձանագրել էր, որ տարհանման և պատսպարման հետ կապված խնդիրներ կան։ ԱԻՆ-ը ՀՀ մարզերում սկսել էր նման պարապմունքներ իրականացրել։ Ի՞նչ արդյունք են տվել դրանք, արդյոք շարունակակա՞ն են լինելու։
- Բնակչության ազդարարման, տարհանման, ինչպես նաև պատսպարման առումով տարվա ընթացքում Երևանում և մարզերում մեր աշխատակիցներն իրականացրել են շուրջ 370 արտապլանային միջոցառում։ Հիմնականում դրանք նպատակ են ունեցել մեր բնակչությանն ավելի լավ տեղեկացնելու և ուսուցանելու, որպեսզի իմանան, թե երկրաշարժի դեպքում ինչ վարք դրսևորեն։
Ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում ունեցել ենք շուրջ 2100 երկրաշարժ ուհետցնցում։ Հիմնականում ավելի ակտիվ էր Ջավախքի և Գավառագետի խզվածքները։ Այս տարի՝ փետրվարին, Երևանում գրանցված երկրաշարժն էլ միջին ուժգնության էր։ Այսօր կարող ենք արձանագրել, որ տեխնիկական առումով մենք շատ ավելի պատրաստված ենք, հզոր երկրաշարժի դեպքում կարող ենք ավելի արագ լուծել խնդիրները, քան 1988 թվականին էր։ Այս տարվա ընթացքում դիտակետեր ու դիտացանցեր են քբացազատել Շիրակի մարզի տարածքում։
ԱԻՆ–ը կարողացել է նվաճել ժողովրդի վստահությունը. Փիլոյանը շնորհավորել է գործընկերներին
- ԱԻՆ-ն իրականացնում է պատերազմից հետո ստեղծված հոգեբանական պետական աջակցության ծրագրի վերահսկողությունը։ Դիմողները՝ անհետ կորածների և գերիների ընտանիքի անդամները, վերադարձած գերիները, պատերազմի մասնակիցները քանի՞սն են եղել։
- Աջակցությունն իրականացվում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կողմից։ Այս տարվա հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհատական, խմբային, առցանց կամ հեռախոսով, հոգեբանական շարժական խմբերի միջոցով հոգեբանական ծառայություն է մատուցվել 1 358 շահառուի, անց է կացվել 15 հազար 520 սեանս։
- Օգոստոսին տված հարցազրույցում Դուք հայտնել էիք, որ Շուռնուխում և Շիկահողում տեղադրվել են քաղպաշտպանության հենակետեր։ Ավելի վաղ տեղադրվել էին նաև Տավուշի մարզում։ Այդ հենակետերի հրշեջ–փրկարարներն ի՞նչ գործառույթ են իրականացնում։
- Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակների նախարարության կողմից դեռ պատերազմից առաջ 12 քաղպաշտպանական հենակետ է տեղադրվել Տավուշի մարզում, որոնք մինչ այժմ գործում են։ 1 տարվա ընթացքում շուրջ 400 գործողություն են իրականացրել, որոնք հիմնականում եղել են հրդեհաշիջման և այլ նմանատիպ աշխատանքներ։ Սյունիքի մարզում պատերազմի ավարտից հետո մեր հրշեջ-փրկարարական մարզային վարչության աշխատակիցների ուժերով տեղադրել ենք 1 հենակետ՝ Շուռնուխում։
Տարվա ընթացքում Շիկահողում իրականացրինք կամավորական հրշեջ ջոկատի բացում, հիմնականում տեղի բնակիչների և անձնակազմի ուժերով։ Տեխնիկական հագեցվածությունն արվել է մեր կողմից, իսկ 26 կամավորն էլ Շիկահողի և շրջակա գյուղերի բնակիչներն են։ Այս տարվա ընթացքում միջազգային և հայկական Կարմիր խաչերի օժանդակությամբ տեղադրեցինք կամավորական հրշեջ ջոկատներ՝ Մեծ Պառնի ու Գառնի համայնքներում։ Ընդհանուր հանրապետությունում այդ ջոկատները 3-ն են։ Աշխատանքները շարունակական են։
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Պայմանական հրդեհ ԱԷԿ-ում, վտանգված է աշխատակիցների կյանքը. ԱԻՆ–ի վարժանքները
Տարվա եղանակային պայմաններից ելնելով` մեր կողմից տեղադրվել են տաքացման կետեր Աղվանի և Վերին Խոտանան բնակավայրերում, բացի դրանից նաև Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում, որոնք գործում են ու առաջին օգնություն են տրամադրում։ Դրանք հիմնականում լինում են վարորդների համար, որոնք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խնդիրներ են ունենում։
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Սյունիքի մարզում 2 ամենագնաց է հատկացվել ԱԻՆ-ին, որոնցով մեր աշխատակիցները հաց, սնունդ և այլ անհրաժեշտ իրեր են հասցնում Շուռնուխի, Բարձրավանի և Որոտանի բնակիչներին։
- Եթե խոսենք վիճակագրական տվյալներից, օրական գրանցված պատահարներից քանի՞ տոկոսն է բաժին ընկնում հրդեհներին։ Խնդրում ենք ներկայացնել վերջին 1 տարում հիմնականում ինչպիսի հրդեհներ են գրանցվել (խոտածածկ տարածքներ, անտառներ, մեքենաներ, բնակարաններ և այլն)։
- Մենք արդեն շատ լուրջ ձեռքբերումներ ունենք անտառային հրդեհների և այրված հատվածների ծավալների նվազեցման մասով։ Այս տարի ունեցել ենք 19 անտառային հրդեհ, որից ամենախոշորը Մեղրիի «Արևիկ» ազգային պարկի հրդեհն էր։ Այրվել է շուրջ 12 հա բուսածածկ տարածք։ Նախորդ տարիների համեմատ դրանք չնչին թվեր են։ 2019 թվականին գրանցվել է շուրջ 70 անտառային հրդեհ, այրվել է 400 հա տարածք։ Անցած տարվա համեմատ նույնպես ունենք անտառային հրդեհների նվազում։
Ձեռք բերված անօդաչու թռչող սարքերն օգտագործում ենք անտառային հրդեհների ժամանակ՝ տեղորոշումը կատարելու ու ծավալները հայտնաբերելու համար, որպեսզի կարողանանք մեր աշխատանքները ճիշտ կազմակերպել։ 2022 թվականին պլանավորել ենք պաշտպանության նախարարության հետ համատեղ վարժանքներ անցկացնել, որպեսզի անտառային հրդեհների ժամանակ կիրառենք նաև իրենց ունեցած տեխնիկան։
- ԱԻՆ ավտոպարկում առկա մեքենաներից 9-ը 3-րդ եռամսյակում դեռ անսարք էին։ Դրանք արդեն նորոգվե՞լ ու հանձնվե՞լ են շահագործման։ Առաջիկայում ավտոպարկի թարմացում սպասվու՞մ է։
- Պետք է ասեմ, որ մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի քանակն առաջին անգամ տարվա կտրվածքով կազմում է 96-98%, սա վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ 2021թ-ի հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 15-ը փրկարար ծառայության տրանսպորտային միջոցները վերանորոգվել են 472 անգամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 304 (այս տարի 168-ով ավելի)։ Սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անսարք տրանսպորտային միջոցների թիվը, որոնց մոտ 72 տոկոսը ԽՍՀՄ արտադրության են, կազմել է 4-7 միավոր, ինչն աննախադեպ ցուցանիշէփրկարար ծառայության ողջ պատմության ընթացքում: Այսօր ունենք ընդամենը 1 անսարք տրանսպորտային միջոց:
© Sputnik / Aram NersesyanՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
Ընդհանուր առմամբ ասեմ նաև, որ ավտոպարկը համալրվել է ևս 25 մեքենայով, որը վերջերս ստացել ենք պաշտպանության նախարարությունից։ Դրանցից 5-ը խոհանոցներ են, որոնք հետագայում կկարողանանք օգտագործել դաշտային պայմաններում, 3 շտապօգնության մեքենա ենք ստացել, 1 ամենագնաց։ Տարվա ընթացքում մեր անձնակազմին հատկացրել ենք շուրջ 1400 անհատական մարտական համազգեստ, ինչը մինչ այդ չի եղել։
- Մտադրություն կա զանգերի միասնական կենտրոն ստեղծելու։ Ի՞նչ գործառույթ է կատարելու այդ կենտրոնը։
- Աշխատանքներ են տարվում արդեն այդ գաղափարի շուրջ, ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով։ Նախատեսված է, որ մինչև 2022 թվականի վերջ այդ կենտրոնը կգործի։ Քաղաքացին կկարողանա այդ կենտրոն զանգել ցանկացած հարցով, օրինակ, եթե ցանկանում է կապվել 1-02, 1-03, ինչպես նաև 911 հեռախոսահամարներին։
Լրահոս
0