00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
13 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր էր նվազեցնել ատելության մակարդակը․Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՌուբեն Բաբայան
Ռուբեն Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Ռուբեն Բաբայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մտավորականը նշում է, որ հանդիպմանը գնալիս գիտեին, որ այն միանշանակ չի ընդունվելու հայ հասարակության կողմից, բայց կան ավելի կարևոր հարցեր, քան անհատական հեղինակությունն է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը մեկ հիմնական նպատակ ուներ՝ լսել միմյանց և փոխադարձաբար իրենց դիրքորոշումը հասցնել հակառակ կողմին: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այսպես է գնահատել հանդիպումը մասնակիցներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Նրա համոզմամբ՝ նման ձևաչափերում շփումը կարևոր է նրանով, որ հնչում է դիրքորոշում, որը, հնարավոր է, միշտ չէ, որ հասնում է ամենաբարձր ատյաններին և միշտ չէ, որ հնչում է այնտեղ:
Հայ հասարակությունը, ըստ Բաբայանի, չպետք է խուսափի երկխոսությունից. այդ երկխոսությունից հեռանալու ձգտումը թուլության և փաստարկների բացակայության նշան է։
Մուրադյանն առաջարկել է գերիների վիճակը պարզելու համար բժիշկներ ուղարկել Բաքու. մանրամասներ
«Որքան վստահ ես քո դիրքորոշման մեջ, այնքան հանգիստ ու կառուցողական ես դու։ Մենք միանգամից պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք քննարկելու, և ես կարծում եմ, որ դա ճիշտ էր։ Քաղաքական հարցերի համար կան հատուկ կառույցներ։ Կար նաև ցանկություն՝ մշակելու այնպիսի հիմք, որի վրա կարելի է կառուցել քննարկումներ։ Եվ ինձ թվում է, որ հիմքը պետք է լիներ բացառապես հումանիստական, ոչ թե հումանիտար»,- նշեց Բաբայանը։
Նրա կարծիքով՝ իրենց համար կարևոր էր նվազեցնել ատելության և բարձրացնել վստահության մակարդակը, ինչպես նաև հիմք դնել հետագա հանդիպումների համար: Ընդ որում, մեր զրուցակիցն անձամբ կարծում է, որ ապագայում ճիշտ կլինի ավելի երիտասարդ ներկայացուցիչների ներգրավելը՝ հաշվի առնելով, որ առաջին հերթին նրանք են փոխհարաբերություններ կառուցելու։
Հայկական կողմի համար հանդիպման ամենակարևոր հարցը գերիների վերադարձն էր։ Հայտարարվեց, որ դժվար է խոսել վստահության, խաղաղասիրության վերականգնման մասին, երբ կան մի քանի տասնյակ գերիներ, և նրանց՝ գերության մեջ անցկացրած ամեն օրը երեխաների, կանանց, հարազատների համար մեծ ողբերգությունն է։

«Գերիների հարցը էկզիստենցիալ հարց է, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Եվ պետք է հարց տալ՝ դա արժեք է մեզ համար, թե ոչ։ Այս հարցում տարաձայնություններ չեն եղել», - ասում է Բաբայանը։

Ադրբեջանական կողմն իր հերթին վստահություն է հայտնել, որ գերիները կվերադառնան: Եվ Բաբայանը կարծում է, որ միայն վերադարձը կարող է վկայել այդ հանդիպման արդյունավետության մասին։ Գերիների հարցը բարձրացվել է նաև ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի առջև, ում միջնորդությամբ կայացել է հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը կարծում է, որ Շվիդկոյին՝ որպես նախաձեռնության համակարգող, նույնպես կարևոր է որոշակի արդյունքի հասնել։
«Մենք պետք է հասնենք ինչ-որ լուծումների, որոնք հնարավորություն կտան շարունակել, ամրապնդել վստահությունը», - հավելել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մանրամասների մասին խոսելիս` Բաբայանը նշել է, որ հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման, ավարտվել է՝ իրար ձեռք սեղմելով։ Նրա խոսքով՝փոխադարձ հարգանքի միջավայր էր, ոչ ոք ոչ մեկին չէր ընդհատում։

«Եթե պատահաբար փորձ է արվել դուրս գալ նշված ոլորտից, ապա այն շարունակություն չի ստացել։ Օրինակ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք կարծում ենք, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնք դրանով զբաղվում են։ Եվ, ինչպես ասում են, ավելի լավ է Աստծունը տալ Աստծուն, իսկ Կեսարինը՝ Կեսարին։ Նման խոսակցությունները մեզ կտանեին փակուղի և կզրկեին այն հիմնական բաղադրիչից, որը մեզ կարող էր միավորել», - համոզված է նա։
Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին բարձրացրել է Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը։ Բաբայանի խոսքով ՝ Ադրբեջանում հումանիտար հարցերով զբաղվող մարդկանց համար սա առայժմ առավել կարևոր հարցն է։
«Որևէ բանի դիմաց չէր». Փաշինյանն ասաց՝ ինչու են վերադարձրել երկու ադրբեջանցի գերիներին
Մնացած բոլորը քաղաքական հարցեր են։ Նա կարծում է, որ Ադրբեջանում էլ շատ լուրջ տարաձայնություններ կան, պատերազմի արդյունքները միանշանակ չեն ընդունվում, ոչ բոլորն են համարում այն հաղթանակ և այլն։
Մեր զրուցակիցը նշում է, որ երբ իրենք գնում էին հանդիպման, գիտեին, որ այն միանշանակ չի ընդունվելու Հայաստանում։ Բայց կան հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան անհատական հեղինակությունը․ դա գերության մեջ գտնվող տղաների կյանքն ու ազատությունն են, երկրների և ժողովուրդների ապագան, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։
Մարիաննա Մխիթարյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Դա հումանիտար հանդիպում էր, ոչ թե քաղաքական. մանրամասներ` հայ-ադրբեջանական հանդիպումից
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին՝ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նման ձևաչափով հանդիպումն 44-օրյա պատերազմից հետո անցկացվում է առաջին անգամ։
Ադրբեջանից մասնակցել են Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Ադրբեջանի լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:
Լրահոս
0