00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես կարելի է Թուրքիային ծնկի բերել. թուրքագետը` հայ–թուրքական հարաբերությունների մասին

«Թուրքիան ինչ-որ բան արդեն ստացել է, եթե նրա նախապայմանները կատարվում են». Լոքմագյոզյան
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես հայ֊–թուրքական հարաբերությունների նախապայման դրված չէ Թուրքիայի առջև։
Հայաստանը ընդհանրապես Թուրքիայի հետ կապված ոչ մի նախապայման չի ունեցել և մերժել է թուրքական կողմի նախապայմանները, որն առաջադրում էր ՀՀ–ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը հիշեցնում է, որ Հայաստանը միշտ ասել է, որ պետք է նախ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և դրանից հետո փորձ արվի լուծել երկուստեք առկա խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ մեր նախորդ իշխանությունները թույլ չեն տվել, որ թուրքական կողմն իրենց հետ խոսի նախապայմանների լեզվով։

«Եթե Հայաստանը ստիպի Թուրքիային առանց նախապայմանների նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա կնշանակի Թուրքիային որոշ առումով ծնկի բերել և ուղղորդել Հայաստանի ցանկությունների դաշտ։ Դա մեծ հաջողություն կլիներ. կար ժամանակ, որ արդեն հասել էինք նման իրավիճակի, երբ Թուրքիան առանց նախապայմանների ստորագրեց հայտնի արձանագրությունները։ Բայց այսօր Թուրքիան ինչ–որ բաներ է ստանում և պահանջումավելին։ Էրդողանի խոսքը, որ դրական ազդակներ կան Երևանից, բայց իրենք ուզում են նաև միջանցք Մեղրիով, հենց վկայում է այդ մասին, որ Թուրքիան ինչ-որ բան արդեն ստացել է, որ իր նախապայմանները կատարվում են»,– ասաց թուրքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայում կան ազգայնական ուժեր, որոնք Էրդողանից պահանջում են նախապայմաններ դնել Հայաստանի առջև, Լոքմագյոզյանն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահն ազգայնականներից ավելի ազգայնական է դարձել։
«Ժամանակին նա աշխատում էր Գյուլենի հետ` առաջ տանելով նրա մեղմ քաղաքականությունը հարևանների ու քրդերի հետ, բայց երբ Էրդողանը հարեց քեմալիստներին` դարձավ ավելի ազգայնական և պատահական չէ, որ «Գորշ գայլերից» ու Ազգայնական կուսակցությունից մի մեծ խումբ պոկվեց ու միացավ նրա ղեկավարած քաղաքական ուժին։ Այսօր Էրդողանը նույնիսկ դաշինք ունի Ազգայնական կուսակցության հետ։ Նրա գործելաոճը երևաց այն ժամանակ, երբ տանկերով մտավ Տիգրանակերտ ու քրդերին ճնշելու պատրվակով հիմնահատակ կործանեց նաև հայկական թաղամասը։ Այնպես որ Էրդողնին չեն կարող այդ հարցում ուղղորդել, նա բոլորից ավելի ազգայնական է»,– ասաց թուրքագետը։
Էրդողանը զանգել է Պուտինին. անդրադարձել են նաև Հայաստանին
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման հանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգից` Փաշինյանը չի՞ անտեսում սփյուռքահայության պահանջատիրության խնդիրը, Լոքմագյոզյանն ընդգծեց, որ Փաշինյանը դավաճանում է ոչ միայն ամբողջ սփյուռքին, այլև հայաստանաբնակներին, որովհետև Հայաստանը նույնպես իր վրա կրել է Ցեղասպանության հետևանքները, և գրեթե բոլոր բնակավայրերում հանգրվանել են Արևմտյան Հայաստանից եկած և Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները։
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Փաշինյանն ասաց՝ երբ կլինի հայ–թուրքական երկխոսության գործընթացի շրջանակում 1-ին հանդիպումը
Նշենք` տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես հայ֊–թուրքական հարաբերությունների նախապայման դրված չէ Թուրքիայի առջև։
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ոչ մի իշխանություն չի ասել Թուրիքային՝ այ, կճանաչեք Ցեղասպանությունը, նոր հարաբերություններ կկարգավորենք, նման պահանջ երբևէ չի եղել։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021–ի դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։
Լրահոս
0