https://arm.sputniknews.ru/20211226/haj-sakravvornery-70-hazar-qar-metr-taratsq-en-akanazertsel-damaskvosi-arvardzanum-36883467.html
Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում
Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում
Sputnik Արմենիա
Հայկական մարդասիրական առաքելությունն արդեն մոտ երկու տարի է՝ Սիրիայում է, սակրավորները մասնակցում են ականազերծման աշխատանքներին, իսկ բժիշկները՝ օգնություն... 26.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-26T12:58+0400
2021-12-26T12:58+0400
2021-12-26T12:58+0400
հայաստան
սիրիա
հայ
սակրավոր
ականազերծում
դամասկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1a/36882661_0:103:1100:722_1920x0_80_0_0_55b404ad546d000e23fdc1a43eb0fe69.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում:Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո: Կառույցի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ականազերծել Դարայա արվարձանի մոտ 2 միլիոն քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ:Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է գտնվում 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից, ընդհանուր առմամբ, մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների:
սիրիա
դամասկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1a/36882661_0:0:1100:825_1920x0_80_0_0_5a4e31c91e6fb174ecf02145f59893e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիրիա, հայ, սակրավոր, ականազերծում, դամասկոս
հայաստան, սիրիա, հայ, սակրավոր, ականազերծում, դամասկոս
Հայ սակրավորները 70 հազար քառ. մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում
Հայկական մարդասիրական առաքելությունն արդեն մոտ երկու տարի է՝ Սիրիայում է, սակրավորները մասնակցում են ականազերծման աշխատանքներին, իսկ բժիշկները՝ օգնություն ցուցաբերում բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում:
Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո: Կառույցի
Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:
Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ականազերծել Դարայա արվարձանի մոտ 2 միլիոն քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ:
Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է գտնվում 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից, ընդհանուր առմամբ, մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների: