00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ժողովրդի անունից միայն Արցախի իշխանությունը կարող է խոսել․ԱՀ նախագահը` Փաշինյանին

© Photo / official site of the Prime minister of RAԱրայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը
Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն արցախահայության կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և դրանց առթիվ արցախահայության մտահոգություններին։ Նա շեշտել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացում»,- գրել է Հարությունյանը։

Նա շեշտում է՝ վերադարձ անցյալին չի լինելու ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով: Համատեղ բնակության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր հասարակության մեջ քարոզել հայատյացություն։ ԱՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ Արցախի հայաթափման:
Նախագահն ընդգծում է՝ Արցախը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, պատրաստ է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն արցախահայության կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
«Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ»,- շեշտում է Հարությունյանը։
Արցախի պահեստազորի սպաները մինչ այսօր իրենց հասանելիք թոշակները չեն ստացել
Նա խոսել է Արցախի անվտանգության մասին։ Այս առումով առաջնահերթ շարունակվելու են ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմին, ապա, ըստ նախագահի, այն պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:

«Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար»,- նշում է ԱՀ նախագահը։

Ընդգծում է՝ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ։
Ամփոփելով դիտարկումները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղորեն․ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինեն արցախահայության կամքն ու նպատակները:
«Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ` արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և հայրենիքի պաշտպանության»,- եզրափակել է Հարությունյանը։
Աշոտ Ղուլյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Հայաստանի վարչապետը 37 րոպե եթերում կրկնում էր Ադրբեջանի հիմնավորումները․Աշոտ Ղուլյան
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի: Ասուլիսը տևել է 2 ժամ 26 րոպե։
Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն քայլեր ձեռնարկում է ԼՂ ինքնավոր մարզի տարածքային ամբողջականության հարցը բանակցությունների մաս դարձնելու վերաբերյալ, և եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, ՀՀ-ն բարձրացնելու է արդյոք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Փաշինյանը նշել է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,- ասել է Փաշինյանը։ Նրա հավելել է, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչության մասին, դա նշանակում է՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Լրահոս
0