https://arm.sputniknews.ru/20211225/rus-khaghaghapahnern-arcakhum-amanvorja-nverner-en-pvokhancel-martakerti-shrjani-erekhanerin-36863716.html
Ռուս խաղաղապահներն Արցախում ամանորյա նվերներ են փոխանցել Մարտակերտի շրջանի երեխաներին
Ռուս խաղաղապահներն Արցախում ամանորյա նվերներ են փոխանցել Մարտակերտի շրջանի երեխաներին
Sputnik Արմենիա
Հարյուրավոր երեխաներ խաղաղապահներից խաղալիքներ և կոնֆետներ են ստացել։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T14:42+0400
2021-12-25T14:42+0400
2021-12-25T15:11+0400
արցախ
տեսանյութեր
տեսանյութ
ամանոր
նվեր
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36863563_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c28d4c83693937c99607c0074440f53a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ Մարտակերտի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխաների ամանորյա նվերներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։«Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ ամանորյա ակցիա է իրականացրել Մարտակերտի շրջանում ՝ Վանք բնակավայրում։ Ավելի քան 800 երեխաներ ամանորյա նվերներ, խաղալիքներ և կոնֆետներ են ստացել»,–ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։Դպրոցի երեխաները և մանկավարժները շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ցուցաբերած օգնության և խաղալիքների համար:Ավելի վաղ Մոսկվայից Երևան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա ու նվերներ կտան կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211223/shurj-hazar-arcakhci-erekhaner-khaghaghapahneric-amanorja-nverner-en-stacel-36784335.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները բարերարների հետ ամանորյա նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի 800 երեխաների
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները բարերարների հետ ամանորյա նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի 800 երեխաների
2021-12-25T14:42+0400
true
PT1M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36863563_443:0:1883:1080_1920x0_80_0_0_10fd9bcc5cb076cdad047952b46a3a8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեսանյութեր, տեսանյութ, ամանոր, նվեր, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, տեսանյութեր, տեսանյութ, ամանոր, նվեր, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահներն Արցախում ամանորյա նվերներ են փոխանցել Մարտակերտի շրջանի երեխաներին
14:42 25.12.2021 (Թարմացված է: 15:11 25.12.2021) Հարյուրավոր երեխաներ խաղաղապահներից խաղալիքներ և կոնֆետներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ Մարտակերտի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխաների ամանորյա նվերներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ ամանորյա ակցիա է իրականացրել Մարտակերտի շրջանում ՝ Վանք բնակավայրում։ Ավելի քան 800 երեխաներ ամանորյա նվերներ, խաղալիքներ և կոնֆետներ են ստացել»,–ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Դպրոցի երեխաները և մանկավարժները շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ցուցաբերած օգնության և խաղալիքների համար:
«Շնորհակալ եմ ձեզ` ռուս խաղաղապահներ, որ պաշտպանում եք մեր հողերը, որ օգնում եք պաշտպանել մեր հողերը։ Մեր երեխաները շատ ուրախ են, որ նվերներ են ստացել` մեծ թե փոքր, էական չէ, կարևորը, որ մեր երեխաներին ժպիտ նվիրեցիք»,–ասել է Մարտակերտի բնակիչ Միրա Լազարյանը։
Ավելի վաղ Մոսկվայից Երևան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։
23 դեկտեմբերի 2021, 09:33
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա ու նվերներ կտան կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: