00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարությանի գլխավոր սխալը. հետգրություն Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Հայկ Մարության
Բաժանորդագրվել
Երևանն այն չէ, երևանցիներն այն չեն։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերլուծում է Հայկ Մարությանի կարիերայի անփառունակ ավարտի պատճառները, ինչպես միշտ` անելով դա թեթև հեգնանքով։
Դերասան, երգիծաբան, սցենարիստ և պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավոր սխալն այն էր, որ նա համաձայնել էր քաղաքապետ դառնալ։ 2018 թվականի հոկտեմբերից պաշտոնը ստանձնելուց հետո Հայկ Մարությանը պետք է երկու բան աներ. փորձեր հսականալ երևանցիներին և թիմ ձևավորեր, որը կկարողանար անել այն, ինչ ի զորու չէ երգիծաբանը, սցենարիստն ու պրոդյուսերը։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը նա չարեց, և դա նրա երկրորդ սխալն էր։
Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ–ի միջև հայացքների խզումը. Մարությանը խախտեց երկարատև լռությունը
Մարությանն իր հրաժեշտի ելույթում ասաց, որ Երևանի քաղաքապետների պատմության մեջ չէր եղել դեպք, երբ քաղաքապետին անվստահություն հայտնեին։ Եվ դա իրոք այդպես է։ Բայց իր հետ պատահեց... Ինչո՞ւ իր հետ և ինչո՞ւ հիմա։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Հայկ Մարությանը հեռացավ. Երևանը նոր քաղաքապետ ունի
Քանզի երևանցիները երկար էին սպասում մեկին, ով կկարողանար իրենց հետ խոսել նույն լեզվով, բայց եկավ մի մարդ, որը չհասկացավ, որ տասնամյակներով ձևավորված երևանցու կերպարը պետք է պահպանել և օգնել նրան շարունակել զարգանալ, և ոչ մի դեպքում չաղավաղել և չքանդել։
Մոսկվացիները, Փարիզի, Հռոմի բնակիչները, բոլորն էլ մայրաքաղաքի բնակիչներ են, բայց իրար նման չեն. յուրաքանչյուրն իր խառնվածքն ունի, իր բնավորությունը։ Երևանի դեպքում նույնն է։ Երբ երկար ես ապրում քո քաղաքում, կարող ես դա չնկատել, դա տեսնում են նրանք, ովքեր առաջին անգամ են մեզ մոտ գալիս։ Հիշո՞ւմ եք` ինչ էին ասում Երևան այցելող հայտնի երգիչները, երաժիշտները, արտիստները։
Այստեղի հանդիսատեսը յուրահատուկ է, ասում էին նրանք, և եթե մեզ այսքան ջերմ են ընդունել Երևանում, նշանակում է` կարելի է համարձակ շարունակել ճանապարհը։
Բազմիցս հարցրել եմ հյուրերին, թե ո՞րն է այդ առանձնահատկությունը, և ինչո՞ւմ է այն դրսևորվում։
Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Բացատրել չէին կարողանում։ Գաղտնի է մնում այնպես, ինչպես այսպես կոչված «երևանյան հիվանդության» առաջացման պատճառը։
Այն, որ Հայկ Մարությանն էլ երևանցի էր, յուրային համարվելու համար երեկ կարող էր բավարար թվալ, բայց պարզվեց` այսօր դա քիչ է։ Այսօր, երբ կյանքը դժվարացել է, դարձել մռայլ, ուրախ թռչնի կերպարը, որը կարիերայի ավարտին հասցրեց մի քանի հարյուր ավտոբուս և գրեթե նույնքան վերելակ գնել քաղաքի համար, այնուամենայնիվ բավարար չէ։
- Ես աշխատում էի, ինտրիգներով զբաղվելու ժամանակ չկար,– ասաց նա հեռանալիս։
«Շատ աշխատելու» պնդումը զվարճալի հնչեց։ Իսկ որքա՜ն խոստումներ էին տրվել։
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
«Ամո՛թ քեզ, Տկզար». Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հայկ Մարությանի ելույթին
Ժամանակը գնում էր, բայց դդումը կառքի չէր վերածվում։ Իսկ այ երևանաբնակները փոխվեցին։ Ավելի շատ սկսեցին նմանվել ներկայիս պետերբուրգցիների նախորդներին, որոնց նախկինում լենինգրադցի էին կոչում։ Այո, 90-ականներին Երևանի փողոցներում արկեր չէին պայթում և ռումբեր տների վրա չէին նետում, բայց մարդիկ մահանում էին սովից, ցրտից, հիվանդություններից։ Շրջափակումը չէր կարող չփոխել այն ժամանակվա երևանցիների բնավորությունը և որպես ժառանգություն փոխանցվել քաղաքի այսօրվա բնակիչներին։
Եվ այդտեղ քանակից կախված` փոխվեց նաև որակը. բնիկ երևանցիներից շատերը լքեցին քաղաքը, մարզերից ավելի շատ տեղափոխվեցին քաղաք, իսկ դա, այնուամենայնիվ, մի փոքր այլ լսարան է` խոսակցական ժանրի վարպետների մենախոսության սիրահար։ Եվ հաճախ արդեն այն ոչ թե անհատների ամբողջականություն է դառնում, այլ ամբոխ։ Լսում են, բղավում, խաբվում, ենթարկվում մի գաղափարի, որը սոսնձում է ամբոխին` թույլ չտալով նրան տրոհվել ատոմների ու անհատներ դառնալ։

«Բայց ամբոխը միշտ այն ուղղությամբ է շարժվում, որը ցույց է տալիս նրան գաղափարի կենդանի մարմնացումը` առաջնորդը։ Գաղափարը կարող է շատ վեհ լինել, օրինակ` աստղանավերով լուսավոր ապագայի հանդեպ հավատ։ Իսկ հետո, հերթական ֆյուրերից հետո, բյուրգերները զարմանում են. այդ ինչով էինք մտածում այն ժամանակ. լրիվ խավարամտություն...»,–գրում է ռուսական բեսթսելլերների հեղինակ Ալեքսանդր Նիկոնովը։

Որոշակի ժամանակներից Երևանում էլ ճիշտ նույն պատկերն է։ Եվ Հայկ Մարությանը, պատրաստվելով քաղաքապետ դառնալ, «գլխից դուրս» տարբեր խոստումներ տվեց, երգում էր, բղավում, պարում...
Այնուհետև հրավիրեցին օգնելու երգիչ, ճարտարապետ Մեսչյանին։ Մի քանի սրճարան քանդելուց բացի նրա մոտ ոչինչ չստացվեց, և նա հեռացավ։ Խնդրեցին միառժամանակ ոտքը կախ գցել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալ, փորձառու կառավարիչ Կամո Արեյանին։
Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել. Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
Մնաց, որքան և ինչով կարողացավ` օգնեց, բայց Մարությանը Երևանի հետ դեմ առ դեմ էր մնացել։ Յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում, փոխըմբռնում չստացվեց։
Օրերս Մարությանին փոխարինելու եկավ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ինչպես նրան կընդունի քաղաքապետի ժառանգած քաղաքը, ցույց կտան ժամանակն ու երևանցիները։
Լրահոս
0