https://arm.sputniknews.ru/20211224/vetsh-avtvovtar-krakvocner-ajgezardum-hajhvojanqi-pattsharvov-bvolvola-e-eghel-kan-viravvorner-36820877.html
Վեճ, ավտովթար, կրակոցներ. Այգեզարդում մեծ «բոլոլա» է եղել, կան վիրավորներ
Վեճ, ավտովթար, կրակոցներ. Այգեզարդում մեծ «բոլոլա» է եղել, կան վիրավորներ
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու... 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T10:04+0400
2021-12-24T10:04+0400
2021-12-24T10:09+0400
վթար, պատահար, սպանություն, գողություն
վթար
վիրավոր
կրակոց
արարատի մարզ
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/95/10729523_0:4:1600:904_1920x0_80_0_0_7bb543b27636e299db8bf9d54160614d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այգեզարդ գյուղում վիճաբանությանը հաջորդել է ավտովթարը, ապա հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն են։Ձեռնարկված անհրաժեշտ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ։ Հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղելԱյդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանն ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը։ Այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել Դավիթ Ղ-ն, որը փորձել է հանդարտեցնել կողմերին։Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին, որտեղից էլ վերջիններս ներկայացել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
https://arm.sputniknews.ru/20210731/ceckrtuq-erevan-palas-harazat-exbayrner-28499093.html
https://arm.sputniknews.ru/20210731/erevan-vec-krakoc-amputacya-28498502.html
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/95/10729523_112:0:1535:1067_1920x0_80_0_0_1746dcc6c90bf205dec95f009a5d686d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, վթար, վիրավոր, կրակոց, արարատի մարզ, վեճ
վթար, պատահար, սպանություն, գողություն, վթար, վիրավոր, կրակոց, արարատի մարզ, վեճ
Վեճ, ավտովթար, կրակոցներ. Այգեզարդում մեծ «բոլոլա» է եղել, կան վիրավորներ
10:04 24.12.2021 (Թարմացված է: 10:09 24.12.2021) Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այգեզարդ գյուղում վիճաբանությանը հաջորդել է ավտովթարը, ապա հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն են։
Ձեռնարկված անհրաժեշտ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ։ Հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանն ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը։ Այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել Դավիթ Ղ-ն, որը փորձել է հանդարտեցնել կողմերին։
Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին, որտեղից էլ վերջիններս ներկայացել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։