https://arm.sputniknews.ru/20211224/hajastanum-gishery-sastik-sarnamaniq-e-linelu-surenjany-zgushacnum-e-36836745.html
Հայաստանում գիշերը սաստիկ սառնամանիք է լինելու. Սուրենյանը զգուշացնում է
Հայաստանում գիշերը սաստիկ սառնամանիք է լինելու. Սուրենյանը զգուշացնում է
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն առաջիկա օրերին ամենացուրտն է լինելու։ Մինչև դեկտեմբերի 29-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5 աստիճանով։ 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T17:12+0400
2021-12-24T17:12+0400
2021-12-24T17:16+0400
գագիկ սուրենյան
ցուրտ
հայաստան
շիրակի մարզ
ձմեռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26153404_0:156:1601:1056_1920x0_80_0_0_d51c5390179d283afe43187469942dad.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջիկա գիշերը սաստիկ սառնամանիք է սպասվում։Այս մասին Facebook–ի իր էջում զգուշացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հղում անելով օդերևութաբանական կանխատեսումներին։Աշոցքում օդի ջերմաստիճանն ամենացածր է լինելու ՀՀ–ում։ Շիրակի մարզի այլ բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կհասնի մինչև -25...-30, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22 աստիճան, Սյունիքում` -20, Լոռիում` -19, Կոտայքի նախալեռնային շրջաններում ու Տավուշում` -13, Արարատում, Արմավիրում` -12 աստիճան։Երևանում այսօր գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9...-11 աստիճան։Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
https://arm.sputniknews.ru/20211224/hamatsharakajin-shemy-22-angam-bardzr-e-sur-shncharakan-varaknery-glukh-en-bardzracrel-36824934.html
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26153404_0:0:1423:1067_1920x0_80_0_0_260e612fff57b58e3c474665519bd539.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ սուրենյան, ցուրտ, հայաստան, շիրակի մարզ, ձմեռ
գագիկ սուրենյան, ցուրտ, հայաստան, շիրակի մարզ, ձմեռ
Հայաստանում գիշերը սաստիկ սառնամանիք է լինելու. Սուրենյանը զգուշացնում է
17:12 24.12.2021 (Թարմացված է: 17:16 24.12.2021) Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն առաջիկա օրերին ամենացուրտն է լինելու։ Մինչև դեկտեմբերի 29-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջիկա գիշերը սաստիկ սառնամանիք է սպասվում։
Այս մասին
Facebook–ի իր էջում զգուշացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հղում անելով օդերևութաբանական կանխատեսումներին։
«Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և դրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի»,– հայտնում է Սուրենյանը։
Աշոցքում օդի ջերմաստիճանն ամենացածր է լինելու ՀՀ–ում։ Շիրակի մարզի այլ բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կհասնի մինչև -25...-30, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22 աստիճան, Սյունիքում` -20, Լոռիում` -19, Կոտայքի նախալեռնային շրջաններում ու Տավուշում` -13, Արարատում, Արմավիրում` -12 աստիճան։
Երևանում այսօր գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9...-11 աստիճան։
24 դեկտեմբերի 2021, 12:42
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: