https://arm.sputniknews.ru/20211224/haj-shakhmatistnery-lehastanum-kmasnakcen-arag-ev-kajtsaknajin-shakhmati-ashkharhi-arajnutjany-36838360.html
Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Sputnik Արմենիա
Երկու գրոսմայստերները առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով: 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T17:53+0400
2021-12-24T17:53+0400
2021-12-24T17:55+0400
հայաստան
շախմատ
հայ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1550/47/15504748_0:164:1601:1064_1920x0_80_0_0_65bcc91baf08ddbd3b53bfb6673ce9d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը լիահույս է՝ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես կգան տարեվերջյան ստուգատեսում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստներն են մասնակցելու։Վարպետների մրցաշարերին Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1550/47/15504748_4:0:1423:1064_1920x0_80_0_0_f2d294fc3233aa2bbc3c255191fa0746.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատ, հայ, սպորտ
հայաստան, շախմատ, հայ, սպորտ
Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
17:53 24.12.2021 (Թարմացված է: 17:55 24.12.2021) Երկու գրոսմայստերները առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև
Հայաստանի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը լիահույս է՝ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես կգան տարեվերջյան ստուգատեսում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստներն են մասնակցելու։
«Դժվար է ասել՝ լավագույն եռյակում տեղ կզբաղեցնենք, թե ոչ։ Ամեն դեպքում հուսով եմ՝ մեր շախմատիստները հաջող ելույթներ կունենան»,– ասել է Գևորգյանը:
Վարպետների մրցաշարերին
Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։
Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները: