https://arm.sputniknews.ru/20211224/emn-chi-karvogh-ajlyntranq-linel-natoin-turqiaji-artgvortsnakharar-36828612.html
ԵՄ–ն չի կարող այլընտրանք լինել ՆԱՏՕ–ին. Թուրքիայի արտգործնախարար
ԵՄ–ն չի կարող այլընտրանք լինել ՆԱՏՕ–ին. Թուրքիայի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարն արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տրանսֆորմացիայի է ենթարկվում և փորձում է հարմարվել նոր իրողություններին։ 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T14:09+0400
2021-12-24T14:09+0400
2021-12-24T14:12+0400
թուրքիա
եվրամիություն
նատօ
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/13/36662926_0:34:3117:1787_1920x0_80_0_0_fcf5bdb5ba82d7f659a8dacb4d63f4f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ն պետք է շարունակի եվրատլանտյան անվտանգության առանցքային բաղադրիչ մնալ, ԵՄ–ն նրա այլընտրանքը չէ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն միջազգային անվտանգության ակադեմիայի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով։Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ դաշինքը ձևափոխվում է և փորձում է հարմարվել նոր իրողություններին։ Միևնույն ժամանակ ուշադրություն է դարձվում գերազանցապես քաղաքական հարթության ուժեղացմանը։Թուրքիան տրամադրված է շարունակել ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությունը. ՉավուշօղլուՉավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ–ում հզորությամբ երկրորդ բանակն ունեցող և դաշինքի գործողություններում և առաքելություններում մասնակցությունների թվով հինգերորդ տեղը զբաղեցնող երկիր, ակտիվ դեր է խաղում այդ ջանքերում:Հայաստանի և Թուրքայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/13/36662926_75:0:2806:2048_1920x0_80_0_0_4e620fb35ecae3502482a127fd7cc247.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, եվրամիություն, նատօ, մևլութ չավուշօղլու
թուրքիա, եվրամիություն, նատօ, մևլութ չավուշօղլու
ԵՄ–ն չի կարող այլընտրանք լինել ՆԱՏՕ–ին. Թուրքիայի արտգործնախարար
14:09 24.12.2021 (Թարմացված է: 14:12 24.12.2021) Թուրքիայի արտգործնախարարն արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տրանսֆորմացիայի է ենթարկվում և փորձում է հարմարվել նոր իրողություններին։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ն պետք է շարունակի եվրատլանտյան անվտանգության առանցքային բաղադրիչ մնալ, ԵՄ–ն նրա այլընտրանքը չէ։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն միջազգային անվտանգության ակադեմիայի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով։
«Որոշ երկրներ փորձում են ԵՄ-ն ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Դա ապակառուցողական և անիրատեսական մոտեցում է։ Անդրատլանտյան անվտանգության անբաժանելիությունը մեր հիմնարար սկզբունքն է», – ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ դաշինքը ձևափոխվում է և փորձում է հարմարվել նոր իրողություններին։ Միևնույն ժամանակ ուշադրություն է դարձվում գերազանցապես քաղաքական հարթության ուժեղացմանը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ–ում հզորությամբ երկրորդ բանակն ունեցող և դաշինքի գործողություններում և առաքելություններում մասնակցությունների թվով հինգերորդ տեղը զբաղեցնող երկիր, ակտիվ դեր է խաղում այդ ջանքերում: