00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանվող արգելքը վարորդներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև. ի՞նչ է առաջարկում Քեյանը

Քեյան. Եթե մեքենաները ներկրվում էին առանց կատալիզատորի, ինչու՞ էին թույլատրում ներկրումը
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրված մեքենաներին։
Հիմա կատարում են մի փոփոխություն, որը տրամաբանության հետ կապ չունի, այսինքն` էական չէ`մեքենան աղտոտում է օդը, թե ոչ, պարտադիր պայման է դրվել մեքենայի վրա կատալիզատորի առկայությունը։ Օրենսդրական փոփոխության մասին Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Օրինագծում կա արտոնյալ անցումային դրույթ, ըստ որի` մինչև 2020 թվականը ներմուծված մեքենաների մասով տվյալ դրույթը չի կիրառվելու։ Քեյանի խոսքով` այն առաջացնելու է որոշակի խնդիրներ։

«Նախ պետք է 2020 թվականից հետո ներկրվող մեքենաների դեպքում գործեր արգելք։ Եթե տրանսպորտային միջոցը ներկրվում էր առանց կատալիզատորի, չէր համապատասխանում չափանիշներին, ապա ինչու էին թույլատրում ներկրումը։ Բայց քանի որ նախագիծն այդ ժամանակ կյանքի չկոչվեց, մեքենաները ներմուծվեցին և հիմա սահմանվող արգելքը վարորդներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։

Քեյանի տեղեկացմամբ` 2020 թվականից հետո ներմուծված շատ մեքենաներ չեն ունեցել կատալիզատորներ, մյուս կողմից էլ քիչ չեն դեպքերը, երբ մեքենաների վրայից գողացել են կատալիզատորները, մինչդեռ այդ հանցագործությունները չեն բացահայտվել, քաղաքացիների վնասը չի փոխհատուցվել։ Այդ քաղաքացիներն այժմ կանգնել են ավելի լուրջ խնդրի առջև, քանի որ ստիպված են բավականին թանկ արժեցող զտիչ սարքեր` կատալիզատորներ տեղադրել։
«ՇՄ նախարարության օրինագիծը նպատակային չէ։ Եթե մեզ մոտ ցանկանում են առաջնորդվել արտասահմանյան փորձով, ապա չեմ կարծում, որ պետք է բոլորի հետ հարաբերվեն նույն չափանիշներով։ ։ Միակ ճիշտ լուծումը կլիներ օրենսդրական ամբողջ փաթեթի փոփոխությունը, ըստ որի` այն մեքենան, որն ավելի շատ է աղտոտում օդը, պետք է շահագործումից հանվի կամ համապատասխան վճարների միջոցով սահմանափակվի դրա ձեռքբերումն ու շահագործումը»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Կաշառքով վարորդական իրավունքի վկայականներ են ստացել. 37 անձի մեղադրանք է առաջադրվել
Քեյանի համոզմամբ` օրինագծի տարածումը միայն 2020 թվականից հետո ներկրված մեքենաների վրա հարցի լուծում չէ, որովհետև վերջին երեք տարվա ընթացքում տասնյակ հազարավոր մեքենաներ ներմուծվել են Հայաստան։ Օրենսդրական դրույթի կիրառմամբ մարդիկ կհայտնվեն ծանր վիճակի մեջ, քանզի մեքենաների վրա կատալիզատորների տեղադրումը բավականին թանկարժեք գործ է, և պատահական չէ, որ հաճախ գողերի թիրախ են դառնում հենց կատալիզատորները։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Վրաստանում կարգելեն ծխելը տաքսիներում ու մասնավոր ավտոմեքենաներում. տուգանքի չափը փոքր չէ
Ըստ նրա` եթե 2006-2007 թվականների մինչև 8000 դոլար արժողությամբ ավտոմեքենայի կատալիզատորը արժեր մոտ 350 000 դրամ, ապա կարելի է պատկերացնել, թե որքան կարժենան նոր մեքենաների կատալիզատորները։
Քեյանի խոսքով` բնապահպանական հարկի նման գանձումը ճիշտ չէ և չի լուծում այն խնդիրը, որն ընկած է այդ հարկի կիրառելիության բուն նպատակի հիմքում։
Նշենք, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, ըստ որի՝ ավտոմեքենաների սեփականատերերը (ֆիզիկական անձինք), որոնց մեքենաները ներկրվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո և շահագործվում են առանց կատալիզատորների, կարող են տուգանվել 300 000 դրամի չափով։ Իրավաբանական անձանց առաջարկվում է տուգանել 500 000 դրամով։
Օրինագծի համաձայն՝ կրկնակի խախտման դեպքում ավտոմեքենաների սեփականատերերը կրկնակի չափով տուգանք կվճարեն։
Լրահոս
0