https://arm.sputniknews.ru/20211223/qaghaqapetnery-galis-en-ev-gnum-erevany-mnum-e-marutjany-hrazhesht-e-tvel-ashkhatakazmin-36813251.html
Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին: Տեղեկությունը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան... 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T19:29+0400
2021-12-23T19:29+0400
2021-12-23T19:36+0400
հայաստան
հայկ մարության
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36813235_0:87:1600:987_1920x0_80_0_0_a313c9d847ad7b3cced021e0c87215ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին: Տեղեկությունը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին` փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո Covid և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետnերը գալիս են և գնում, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին, շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես և գնալով ավելի լավ»,- նշել է Մարությանը:Հիշեցնենք` երեկ Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36813235_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0e417aa0bfad97b07f340ca3a1b4d5e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ մարության, երևանի քաղաքապետարան
հայաստան, հայկ մարության, երևանի քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին: Տեղեկությունը հրապարակվել է
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին` փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո Covid և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետnերը գալիս են և գնում, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին, շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես և գնալով ավելի լավ»,- նշել է Մարությանը:
Հիշեցնենք` երեկ Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և
անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։