00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետն, իհարկե, ընկերս է, բայց կուսակցությունն ավելի թանկ է

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ Ռոնալդ Ռեյգանին մահափորձից անմիջապես հետո բերեցին հիվանդանոց, որտեղ պիտի վիրահատեին, ու նա ասաց բժիշկներին. «Հուսով եմ, որ դուք բոլորդ ինձ նման հանրապետական եք»՝ ներկաները մի լավ ծիծաղեցին, հասկանալով, որ նախկին նախագահը պարզապես կատակում էր։
​Իրոք, նորմալ մարդու համար ի՞նչ նշանակություն ունի այն մասնագետի կուսակցական պատկանելությունը, որից կախված է իր կյանքը, միամտորեն կմտածեք դուք և չարաչար կսխալվեք։ Որովհետև առնվազն մեր՝ հայաստանյան իշխանությունները, ինչպես երևում է, մինչև հիմա ղեկավարվում են տասնամյակներ առաջ հնչեցրած սկզբունքով. «Պոլի փետ լինի, միայն թե մեր կուսակցությունից լինի»։
Այսինքն, կներե′ք, թքած ունենք, թե քո քաղաքապետության օրոք ինչ բարեփոխումներ են իրականացվել մայրաքաղաքում, ինչ կարծիքի են քո մասին երևանցիները։ Հանդգնել ես դո՞ւրս գալ մեր թիմից, դե մենք էլ քեզ քաղաքապետի պաշտոնից կզրկենք։ Թող ուրիշներին էլ դաս լինի։ Եվ ուրեմն, Արիստոտելին մի փոքր խմբագրելով, ավագանու տասնյակ իշխանական անդամներ կարող են ասել. «Քաղաքապետն, իհարկե, իմ ընկերն է, բայց կուսակցությունը շատ ավելի թանկ է»։
Քաղաքապետն, իհարկե, ընկերս է, բայց կուսակցությունն ավելի թանկ է
​Էստեղ, սակայն, նրբություն կա։ Մի կողմից, իհարկե, մեղմ ասած, անհեթեթ են հնչում իշխանության որոշ ներկայացուցիչների հիմնավորումները՝ իբր եթե քաղաքապետը չի ներկայացնում իշխող կուսակցությունը, անխուսափելիորեն պրոբլեմներ են ծագելու նրա և կառավարության միջև։
Մի քանի շաբաթ առաջ, օրինակ, ավանդաբար դեմոկրատների օգտին քվեարկող Վիրջինիա նահանգում կայացած ընտրությունների արդյունքում նահանգապետ դարձավ հանրապետական Գլեն Յանգկինը։ Բայց եթե հիմա գնաք Ամերիկա և վիրջինիացիներին հարցնեք՝ բա չե՞ք վախենում, որ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը և նույն դեմոկրատների կողմից լիովին վերահսկվող Կոնգրեսը այսուհետ ձեզ խեթ-խեթ են նայելու, դաշնային միջոցներից այլևս գումար չեն տրամադրելու, ձեզ վրա նախ քահ-քահ կծիծաղեն, հետո էլ հեգնանքով կհարցնեն. «Էդ ո՞ր երկրից եք եկել, ձեզ մոտ էդպե՞ս է»։ ​
«Ամո՛թ քեզ, Տկզար». Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հայկ Մարությանի ելույթին
Բայց մյուս կողմից, տվյալ դեպքում այնուամենայնիվ խնդիր կա։ Այն ի հայտ է եկել դեռ մեր առաջին պառլամենտում, երբ պատգամավորներից մեկը, որը խորհրդարան էր մտել ՀՀՇ-ի աջակցության շնորհիվ, հայտարարեց, որ այլ կուսակցությունից է։ Գերագույն խորհրդի այն ժամանակվա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պատգամավորին նախատեց՝ ախր դուք պատգամավոր եք դարձել մեր շնորհիվ, երևի շատ ավելի ազնիվ կլիներ վայր դնել մանդատը և փորձել կրկին խորհրդարան մտնել արդեն որպես այլ կուսակցության ներկայացուցիչ. «Մանավանդ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը վերջերս հենց այդպես էլ վարվել է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Համաձայնե′ք, մտածելու բան, իրոք, կա։ ​Լրիվ այլ բան է, որ իշխանության այն նույն ներկայացուցիչները, որոնք առաջ կրծքով էին պաշտպանում քաղաքապետին, երբ նա իրենց կուսակիցն էր, հետո սկսեցին ինչ ասես ասել նրա մասին։ Օրինակ. «Նախընտրական խոստումները չի կատարել, պնդում էր, թե մետրոյի նոր կայարան կկառուցի, բա որտե՞ղ է»։
Էդ դեպքում, մի հարց էլ կարելի է ուղղել իշխանավորներին՝ կներե′ք, բայց հիշում եմ, դուք էլ ժամանակին խոստանում էիք ամեն ինչ անել մեր սահմանների անձեռնմխելիությունը և հայաստանցիներիս անվտանգությունն ապահովելու համար։ Բա էդ ինչպե՞ս եք հիմա հանգիստ սրտով խոստովանում՝ հակառակորդ պետության ավտոմատավորներն արդեն կես տարի է, ինչ մտել են մեր սահմաններից ներս և իրենց վերահսկողության տակ են պահում մեր ինքնիշխան տարածքի 40 քառակուսի կիլոմետրը։ Ախր առանց մետրոյի նոր կայարանի 30 տարի ապրել ենք, ոչինչ, մի այդքան էլ կապրենք, բայց տարածք վերադարձնելը կայարան կառուցելուց, էսպես ասենք, «մի փոքր» ավելի բարդ է։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Հայկ Մարությանը հեռացավ. Երևանը նոր քաղաքապետ ունի
Եվ վերջինը։ Եթե իմ կարգախոսը ապագան է, ինչո՞ւ եմ անընդհատ վերադառնում դեպի անցյալ, երբ միայն իշխող կուսակցությունն էր որոշում, թե ով պիտի լինի Երևանի քաղաքապետ։ Շարքային երևանցիներիս կարծիքը ոչ ոք չէր էլ հարցնում։ Ու համաձայնե′ք, կրկին զգացվեց անցյալի հեղձուցիչ շունչը, երբ գիտակցեցինք, որ մեզանից առաջվա պես բացարձակ ոչինչ չի կախված, այնինչ մեզ շատ բան էլ պետք չի՝ վերելակներն անխափան աշխատեն, աղբը ժամանակին տարվի, մայթերը սառցակալած չլինեն, ու մեկ էլ քաղաքակիրթ տրանսպորտով աշխատանքի հասնենք։
Եվ բացարձակ որևէ նշանակություն չունի, թե ով դա կապահովի՝ Հումակերների՞ կուսակցության, թե՞ Գարեջուր սիրողների կուսակցության ներկայացուցիչը։ Ա′յ, եթե նույն մոտեցումը որդեգրած լինեին իշխանությունները, հաստատ կհամոզվեինք, որ ապագա կա։
Ավա′ղ։
Լրահոս
0