https://arm.sputniknews.ru/20211223/paterazmic-hetvo-irenc-tnery-hrdehats-chareqtarcinern-ajsor-aprelu-tarrakan-pajmanner-chunen-36807845.html
Պատերազմից հետո իրենց տները հրդեհած չարեքտարցիներն այսօր ապրելու տարրական պայմաններ չունեն
Պատերազմից հետո իրենց տները հրդեհած չարեքտարցիներն այսօր ապրելու տարրական պայմաններ չունեն
Sputnik Արմենիա
Գյուղացիների` բազմիցս բարձրացրած խնդիրներն առայսօր որևէ արդյունք չեն տվել։ 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T17:34+0400
2021-12-23T17:34+0400
2021-12-23T17:47+0400
գեղամ ստեփանյան
արցախ
հրդեհ
տուն
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36806398_0:166:1600:1066_1920x0_80_0_0_0ed14c349cbee831cbf05915982494c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին ահազանգել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Արցախյան 44-օրյա պատերազմի ու գյուղի ճակատագրի անորոշության պայմաններում չարեքտարցիներից ոմանք հրդեհել էին իրենց տներն ու հեռացել գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո նրանք կա՛մ վերադարձել են հայրենի գյուղ, բայց ի վիճակի չեն նորոգելու հրդեհված տները, կա՛մ սպասում են պետական աջակցությանն այդ հարցում, իսկ այն անվերջ ձգձգվում է։ Անգամ համայնքապետարանի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախանշված է 2022թ. հունվարին, շատ դանդաղ են ընթանում։ՄԻՊ–ը փաստում է, որ գյուղում շատ լուրջ է նաև անվտանգության հարցը։ Համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական ԶՈւ հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են գյուղացիների ու նրանց կենսական իրավունքների ապահովման համար։Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։«Հո չե՞նք թողնի թուրքին». ինչպես են մարդիկ այրում իրենց տները Քարվաճառում. տեսանյութՍտեփանյանի խոսքով` գյուղի բնակիչների վերադարձին լրջորեն խոչընդոտում է նաև համայնքում դպրոցի բացակայությունը։ Գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաներին հարևան Գետավան համայնքի դպրոց ուղարկելու առաջարկին ծնողները չեն համաձայնել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ ճանապարհով շաբաթը մի քանի անգամ անցնում են ադրբեջանական շարասյուներ։ Մի քանի ընտանիք վերադարձել էին համայնք, բայց դպրոցի բացակայության պատճառով նորից հեռացել են։ՄԻՊ–ը նաև նշում է, որ համայնքում ընտանիքներ կան, որ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։«Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,– գրում է Գեղամ Ստեփանյանը: Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տներըՆա միաժամանակ արձանագրել է, որ գյուղացիների` տարբեր խողովակներով բազմիցս բարձրացրած վերոհիշյալ խնդիրներն առայսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել։
https://arm.sputniknews.ru/20201124/qarvajari-verjin-ory-kadrer-lqvac-hayoc-mijnaberdic-25488486.html
https://arm.sputniknews.ru/20201126/arcax-xarabax-sotq-qarvatcar-tcanaparh-25504415.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36806398_116:0:1537:1066_1920x0_80_0_0_48c2ce908887e600bc695421a41be160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ ստեփանյան, արցախ, հրդեհ, տուն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
գեղամ ստեփանյան, արցախ, հրդեհ, տուն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Պատերազմից հետո իրենց տները հրդեհած չարեքտարցիներն այսօր ապրելու տարրական պայմաններ չունեն
17:34 23.12.2021 (Թարմացված է: 17:47 23.12.2021) Գյուղացիների` բազմիցս բարձրացրած խնդիրներն առայսօր որևէ արդյունք չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։
Facebook-ի պաշտոնական էջում այս մասին ահազանգել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ու գյուղի ճակատագրի անորոշության պայմաններում չարեքտարցիներից ոմանք հրդեհել էին իրենց տներն ու հեռացել գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո նրանք կա՛մ վերադարձել են հայրենի գյուղ, բայց ի վիճակի չեն նորոգելու հրդեհված տները, կա՛մ սպասում են պետական աջակցությանն այդ հարցում, իսկ այն անվերջ ձգձգվում է։ Անգամ համայնքապետարանի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախանշված է 2022թ. հունվարին, շատ դանդաղ են ընթանում։
ՄԻՊ–ը փաստում է, որ գյուղում շատ լուրջ է նաև անվտանգության հարցը։ Համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական ԶՈւ հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են գյուղացիների ու նրանց կենսական իրավունքների ապահովման համար։
Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։
Ստեփանյանի խոսքով` գյուղի բնակիչների վերադարձին լրջորեն խոչընդոտում է նաև համայնքում դպրոցի բացակայությունը։ Գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաներին հարևան Գետավան համայնքի դպրոց ուղարկելու առաջարկին ծնողները չեն համաձայնել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ ճանապարհով շաբաթը մի քանի անգամ անցնում են ադրբեջանական շարասյուներ։ Մի քանի ընտանիք վերադարձել էին համայնք, բայց դպրոցի բացակայության պատճառով նորից հեռացել են։
ՄԻՊ–ը նաև նշում է, որ համայնքում ընտանիքներ կան, որ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։
«Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,– գրում է Գեղամ Ստեփանյանը:
Նա միաժամանակ արձանագրել է, որ գյուղացիների` տարբեր խողովակներով բազմիցս բարձրացրած վերոհիշյալ խնդիրներն առայսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել։