https://arm.sputniknews.ru/20211223/kvoghoput-erevanum-grand-qendi-gortsaranic-khoshvor-chapi-gumar-en-hapshtakel-36786058.html
Կողոպուտ Երևանում. «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել
Կողոպուտ Երևանում. «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երեկ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի»... 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T10:45+0400
2021-12-23T10:45+0400
2021-12-23T10:46+0400
երևան
կողոպուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340547_0:10:1600:910_1920x0_80_0_0_5dd1ad5dd7a71a9ad8e9fe70f4747de1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երեկ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։ Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվելՁեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տվյալներով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340547_90:0:1514:1068_1920x0_80_0_0_82e02024927fef86bbfc4f683b5dfbe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, կողոպուտ
Կողոպուտ Երևանում. «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել
10:45 23.12.2021 (Թարմացված է: 10:46 23.12.2021) ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Երեկ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է
Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անհայտ անձինք մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տվյալներով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։