https://arm.sputniknews.ru/20211222/haravajin-osetiajum-sharunakvum-en-dznahvosqi-tak-ynkats-hingervord-zintsarajvoghi-vorvonumnery-36761135.html
Հարավային Օսեթիայում շարունակվում են ձնահոսքի տակ ընկած հինգերորդ զինծառայողի որոնումները
Հարավային Օսեթիայում շարունակվում են ձնահոսքի տակ ընկած հինգերորդ զինծառայողի որոնումները
Sputnik Արմենիա
Տրանսկամի հարավօսական հատվածում ձնահոսքի տակ ընկած հինգ զինծառայողներից երկուսը մահացել են, ևս մեկին փնտրում են։ 22.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-22T15:33+0400
2021-12-22T15:33+0400
2021-12-22T15:42+0400
տեսանյութեր
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36753942_0:1:1280:721_1920x0_80_0_0_a620ed1f7d789e89d4e4574bd7f49d61.jpg
Հարավային Օսեթիայում փրկարարները շարունակում են ձնահոսքի տակ մնացած 5-րդ զինծառայողի որոնումները։Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխատանքներն առավոտյան դեմ դադարեցվել էին։ Այսօր առավոտյան` ժամը 10-ին, ՌԴ ԱԻՆ և Հարավային Օսեթիայի փրկարարները, ռուս զինվորականները, ճանապարհային ծառայության աշխատակիցները, կինոլոգներն ու բոլոր մյուս կառույցների ներկայացուցիչները վերսկսել են որոնումները։Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է շարունակվող ձյան պատճառով, որն այս գիշեր ծածկել է նաև մայրաքաղաքը։ ԱԻՆ–ը նշում է, որ ձնահոսքի մեծ հավանականության և զրոյական տեսանելիության պատճառով ճանապարհները դեռ հնարավոր չէ մաքրել։Ավելի քան 3 հազար ավտոմեքենա սպասում է, որ Լարսի ճանապարհը բացվիՇինությունը, որում գտնվել են Ռոքի թունելը պահպանող ռուս 5 զինվորականները երեքշաբթի երկու ձնահոսքի տակ են ընկել։Անդրկովկասյան մայրուղու հարավօսական հատվածում ձնահոսքի տակից դուրս բերած չորս զինծառայողներից երկուսը մահացել են։Ողջ մնացած երկու զինծառայողները ստորին վերջույթների ցրտահարումով տեղափոխվել են Ցխինվալի բուժկենտրոն, նրանց վիճակը կայուն է։Վրաստանից ՌԴ ճանապարհը մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36753942_160:0:1121:721_1920x0_80_0_0_1823327bfb685ec7b8863545bd111bd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, զինծառայող, видео
տեսանյութեր, զինծառայող, видео
Հարավային Օսեթիայում շարունակվում են ձնահոսքի տակ ընկած հինգերորդ զինծառայողի որոնումները
15:33 22.12.2021 (Թարմացված է: 15:42 22.12.2021) Տրանսկամի հարավօսական հատվածում ձնահոսքի տակ ընկած հինգ զինծառայողներից երկուսը մահացել են, ևս մեկին փնտրում են։
Հարավային Օսեթիայում փրկարարները շարունակում են ձնահոսքի տակ մնացած 5-րդ զինծառայողի որոնումները։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխատանքներն առավոտյան դեմ դադարեցվել էին։ Այսօր առավոտյան` ժամը 10-ին, ՌԴ ԱԻՆ և Հարավային Օսեթիայի փրկարարները, ռուս զինվորականները, ճանապարհային ծառայության աշխատակիցները, կինոլոգներն ու բոլոր մյուս կառույցների ներկայացուցիչները վերսկսել են որոնումները։
Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է շարունակվող ձյան պատճառով, որն այս գիշեր ծածկել է նաև մայրաքաղաքը։ ԱԻՆ–ը նշում է, որ ձնահոսքի մեծ հավանականության և զրոյական տեսանելիության պատճառով ճանապարհները դեռ հնարավոր չէ մաքրել։
Շինությունը, որում գտնվել են Ռոքի թունելը պահպանող ռուս 5 զինվորականները երեքշաբթի երկու ձնահոսքի տակ են ընկել։
Անդրկովկասյան մայրուղու հարավօսական հատվածում ձնահոսքի տակից դուրս բերած չորս զինծառայողներից երկուսը մահացել են։
Ողջ մնացած երկու զինծառայողները ստորին վերջույթների ցրտահարումով տեղափոխվել են Ցխինվալի բուժկենտրոն, նրանց վիճակը կայուն է։