00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ–ի միջև հայացքների խզումը. Մարությանը խախտեց երկարատև լռությունը

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Բաժանորդագրվել
Հայկ Մարությանի խոսքով` հեղափոխականների նպատակը պետք է լիներ բարելավել այլոց կյանքը, մինչդեռ իրականում նրանք եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Քաղաքապետը պատմեց, թե ինչ զանգեր է ստացել տարբեր «ռանգի պաշտոնյաներից»։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետին առաջին անգամ են անվստահություն հայտնում, ու դրա համար պետք է լինեին ծանրակշիռ պատճառներ։ Այսօր Երևանի ավագանու հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս օրերին նախաձեռնության հեղինակներն ասում են, թե ես` Հայկ Մարությանս, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի ընտրություններից հետո սկսեցինք աշխատել ու հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, որտեղ նախարարները 1.5 մլն դրամ են ստանում, փոխնախարարները 1 մլն դրամ են ստանում»,– ասաց Մարությանը` հիշեցնելով, որ հեղափոխականների նպատակը պետք է լիներ բարելավել այլոց կյանքը։ Մինչդեռ իրականում նրանք եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը։

Համեմատության համար Մարությանը հիշեցրեց` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը վաճառքի է հանել քաղաքապետի ծառայողական «Մերսեդես» ավտոմեքենան ու հիմա էկոնոմ դասի «Նիսան» է վարում` առանց վարորդի։
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
«Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չէ, սա, ինչպես ասում են` լավ չէ, սա նորմալ է։ Դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը»,– ասաց նա։
Իզաբելլա Աբգարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել նիստերին. Աբգարյանը հիշեց դղյակների հարցը
Մարությանը հայտարարեց, որ ինքն այդ հարցը բազմիցս բարձրացրել է ՔՊ–ում, տարբեր մակարդակներում, բայց` ոչ մի արձագանք։ Փոխարենը աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր «ռանգի պաշտոնյաներից», որոնք հայտնում էին, թե քաղաքապետարանի ինչ–որ մի աշխատակից «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել» ու պահանջել են նրան աշխատանքից հեռացնել։
«Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ. «Ժողովու՛րդ ջան, հարգելինե՛րս, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին»։ Ասում էի` ցավներդ տանեմ, ախր, երկիրը Ֆեյսբուքով չենք ղեկավարում, ամեն ինչ Ֆեյսբուքով չի սկսում ու վերջանում։ Հարազատնե՛ր ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, ես գործով եմ զբաղված»,– ասաց քաղաքապետը։
Նա պատմեց, որ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այս կամ այն տեղ առևտրի կետ դնելու մասին, դրանք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։

«Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ–ի միջև հայացքների խզումը, ու հիմա այս մարդիկ ասում են` Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով 1 ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար։ Պատկերացնո՞ւմ եք` մի երկիր, որ 30 տոկոս աղքատություն ունի, որ միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու համար»,– ասաց Մարությանը։

Մարությանը շեշտեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ժողովուրդն իր ձայնը տվել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ «Իմ քայլը» դաշինքին, որտեղ կային մեծ թվով անկուսակցականներ ու այլ կուսակցությունների անդամներ։ Նա փաստեց, որ Երևանի ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
«Այսինքն` ֆրակցիայի մեծ մասը` 30 անդամներն անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա կարծում եմ` շատ հատկանշական տվյալ է, որ արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան»,– ասաց Մարությանը` հավելելով, որ ինքը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բայց ոչ «Իմ քայլը» դաշինքից ու այսօր էլ շարունակում է մնալ այդ խմբակցության անդամ։
Ուստի նախաձեռնող խմբի այն պնդումը, թե ՔՊ–ն լքելուց հետո կուսակցության ու Մարությանի միջև քաղաքական խզում է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետը «ուղղակի կեղծիք» որակեց։
«Իրենց փաստարկներում հիշատակելով ՔՊ անունը` այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ–ն դարձնել հեղափոխական արժեքների միակն կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք ՔՊ անդամ չեն, բայց հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով»,– ասաց նա։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը չի բխում Երևանի շահերից. ավագանու անդամ
Հայկ Մարությանը նաև հայտարարեց, որ այն ապօրինի կառույցները, որոնց դեմ քաղաքապետարանը ամիսներ ու տարիներ շարունակ պայքար էր մղում, ի վերջո օրինականացվում էին կառավարության որոշումներով։
Ավարտելով ելույթը` Մարությանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի, երևանցիներին` վստահության համար։

«Կներեք, եթե ինչ–որ բան չհասցրեցի անել»,– ասաց նա` միաժամանակ քաղաքային պատասխանատուներին խնդրելով մինչև վերջ նվիրված կատարել իրենց պարտականություններն ու աշխատանքը։

Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։
Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։
Լրահոս
0