00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե առիթ լինի, պատրաստ ենք. Արմեն Գրիգորյանը` Բաքվում և Անկարայում բանակցությունների մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում հայկական կողմի մասնակցությամբ Անկարայում և Բաքվում բանակցություններ անցկացնելը հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում։ Գրիգորյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում` արձագանքելով համապատասխան նկատառմանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր` «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում։ Հանրայինի հաղորդավարը հետաքրքրվեց, թե, փաստորեն, ստացվում է, որ մենք կգնանք Անկարա և չի բացառվում, որ այնտեղից էլ կգնանք Բաքու, իսկ այնտեղից բոլորով` Երևան։

«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու։ Բացի այդ, պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեզ մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։

Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽՔ
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ` հայ–թուրքական օրակարգ այս պահին չկա. հիմնական օրակարգն է` նստել սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչպես կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորել։ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Արմեն Գրիգորյան
Հարցին, թե Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ինչո՞ւ է հենց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել` Գրիգորյանը պատասխանեց, որ նախ Ռուբինյանը փորձ ունի` ԱԺ–ում ղեկավարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Բացի այդ, ըստ ԱԽ քարտուղարի, Ռուբինյանին ավելի արդյունավետ բանակցող է դարձնում նրա` վարչապետի և թիմի հետ կապը։
Գրիգորյանը վստահեցնում է` այս պահին հայ–թուրքական հարաբերություններում որևէ պրոցես չի սկսվել և Հայաստանը ծանոթ էլ չէ ճանապարհային քարտեզին, ինչի գոյության մասին լուրեր են շրջանառվում։
Անդրադառնալով «3+3» ֆորմատին` ՀՀ ԱԽՔ–ը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ կքննարկվեն երկկողմ ֆորմատով։ Սակայն եթե առիթ լինի «3+3» ֆորմատում էլ խոսելու, ապա, ըստ Գրիգորյանի, այդ առիթը ևս կօգտագործեն Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։
Анна Григорян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Արցախյան հարցի կարգավորման գործընթացը Թուրքիան կարող է տեղափոխել «3+3» հարթակ. Գրիգորյան
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով հանդիպումներ անցկացնելու նախաձեռնության հեղինակները Թուրքիան ու Ադրբեջանն են։
Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
«Առաջարկել եմ խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը». Ղարիբաշվիլին` Փաշինյանին
Լրահոս
0