00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը սահմանազատումից առաջ փորձում է պարտադրել խաղի իր պայմանները. ՀՀ նախագահ

© Photo : official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը
Նախագահ Արմեն Սարգսյանը  - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանն ունի Թուրքիայի պես հարևան, որի դեպքում դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է մեր ազգի և միջազգային հանրության համար։ Asia Times-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։
«Եթե չես ճանաչում ցեղասպանությունները, դրանք շարունակվում են։ Ինչպես կարող է մեկն ասել, որ Ռուանդայում ցեղասպանություն չի եղել։ Պետք է ընդունել, որ ցեղասպանություն է եղել, հետո մտածել՝ ինչպես կարող ես պարզապես ապրել դրա հետ և փոխել դրա հետևանքները»,– ասել է Սարգսյանը։
Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանն ունի Թուրքիայի պես հարևան, որի դեպքում դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը։
Ցեղասպանության ճանաչումը թուրքերին ավելի շատ կօգնի, քան մեզ` հայերիս. Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ցեղասպանության ճանաչումը թուրքերին ավելի շատ կօգնի, քան մեզ` հայերիս. Հակոբյան
Հայաստանի մեկ այլ հարևանի` Իրանի մասին Սարգսյանն ասել է, որ այդ երկրի հետ հարաբերությունները կենսական և շահեկան են Հայաստանի համար։
«Իրանը երկար տարիներ եղել է մեր վստահելի հարևանը։ Նույնիսկ արևմտյան մեր բարեկամներից շատերն ընդունում են, որ կարող են տարաձայնություններ ու լարվածություն ունենալ Իրանի հետ, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են այլ հարթության վրա: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները առևտրատնտեսական, քաղաքական կամ մշակութային ոլորտներում լինեն խորն ու արդյունավետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Իրանին և երկարատև հարաբերություններ ունենալ և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ»,– ասել է նա։
Նրա դիտարկմամբ, Իրանին ևս երկկողմ հարաբերություններում անհրաժեշտ է ուժեղ ու կայուն Հայաստան։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանային լարվածությունը Հայաստան–Իրան–Ադրբեջան սահմանին շարունակվում է, քանի որ ադրբեջանական կողմը սահմանազատման գործընթացից առաջ փորձում է օգտագործել իր ռազմական ուժը կամ հաղթողի դիրքը՝ խաղի իր պայմանները պարտադրելու համար:

«Ինչպես գիտեք, մեր զինվորները դեռևս պատանդ են պահվում Ադրբեջանում և չեն վերադարձվել։ Մինչդեռ, բոլոր մարդասիրական արժեքների համաձայն` պատերազմներից հետո տեղի է ունենում բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթաց, ինչը փաստացի տեղի ունեցավ այս և 1994 թվականի պատերազմների ժամանակ, երբ Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին։ Դեռևս կան բազմաթիվ անուններ, որոնց ճակատագրերն անհայտ են, շատ ընտանիքներ չգիտեն՝ իրենց երեխաները, որդիները ո՞ղջ են, թե՞ ոչ»,– ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանն արձանագրել է, որ սահմանների հետ կապված խնդիրներ կան նաև Իրանի հետ առևտրի մասով՝ նկատի ունենալով Սյունիքի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական հենակետերում Հայաստան մուտք գործող իրանական ավտոմեքենաներից գանձվող վճարները։
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի` Գորիս–Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ից մաքսակետ տեղադրելուց հետո, այժմ շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան։ Այդ ճանապարհը, սակայն, ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է։
Լրահոս
0