2021 թվականի «Տարվա մարդիկ». հայ գիտնականը, հնդիկ գեղեցկուհին ու մյուսները
2021 թվականի «Տարվա մարդիկ». հայ գիտնականը, հնդիկ գեղեցկուհին ու մյուսները
Sputnik Արմենիա
«Տարվա մարդ» անվանակարգին կարելի է արժանանալ տարբեր ոլորտներում։ Դրա համար «պետք է լինել» հարուստ, խելացի, գեղեցիկ, սևամորթ կամ... շատ ծեր։ Sputnik Արմենիան... 22.12.2021, Sputnik Արմենիա
Եթե սպորտ եք սիրում, ապա ձեր «Տարվա մարդը» կարող է լինել Լիոնել Մեսսին կամ «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում հաղթանակների քանակով ռեկորդակիր դարձած Լյուիս Հեմիլտոնը։ Եթե հաճախ եք մտածում կյանքի ու մահվան մասին, կարծում ենք` ձեզ կհետաքրքրի, թե ով է մեր մոլորակի ամենատարեց մարդը։Եթե սիրում եք հաշվել ուրիշի փողերը, ապա հանուն արդարության պետք է ասել, որ այդ անվանակարգում մի քանիսը կան, պարզապես նրանց փողերը հաշվելու համար բավականին շատ ժամանակ է պետք։Եթե սիրում եք գեղեցիկ կանանց, ևս մեկ անգամ հիացեք մեր տիեզերքի ամենագեղեցիկ կնոջ լուսանկարով։Բայց քանի որ սպորտից, հարստությունից ու գեղեցկությունից այն կողմ էլ աշխարհ կա, մեր ընտրանիում են հայտնվել նաև Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականները, տարվա խոհարար ճանաչված երիտասարդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխարինողը, պատվաստումը մերժող բրազիլացի նախագահն ու ԱՄՆ–ի առաջին սևամորթ կին փոխնախագահը։
«Տարվա մարդ» անվանակարգին կարելի է արժանանալ տարբեր ոլորտներում։ Դրա համար «պետք է լինել» հարուստ, խելացի, գեղեցիկ, սևամորթ կամ... շատ ծեր։ Sputnik Արմենիան մեկտեղել է այն մարդկանց լուսանկարները, որոնց մասին շատ է խոսվել 2021 թվականին։
Լյուիս Հեմիլտոնը ռեկորդակիր դարձավ «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում հաղթանակների քանակով: 2021 թվականին դարձավ պատմության առաջին մրցարշավորդը, որը 100 հաղթանակ է տարել «Ֆորմուլա-1»-ի տարբեր փուլերում։ Իսկ դեկտեմբերի կեսերին արքայազն Չարլզը Հեմիլտոնին ասպետի կոչում շնորհեց։
Լյուիս Հեմիլտոնը ռեկորդակիր դարձավ «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում հաղթանակների քանակով: 2021 թվականին դարձավ պատմության առաջին մրցարշավորդը, որը 100 հաղթանակ է տարել «Ֆորմուլա-1»-ի տարբեր փուլերում։ Իսկ դեկտեմբերի կեսերին արքայազն Չարլզը Հեմիլտոնին ասպետի կոչում շնորհեց։
Եթե սպորտ եք սիրում, ապա ձեր «Տարվա մարդը» կարող է լինել Լիոնել Մեսսին կամ «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում հաղթանակների քանակով ռեկորդակիր դարձած Լյուիս Հեմիլտոնը։ Եթե հաճախ եք մտածում կյանքի ու մահվան մասին, կարծում ենք` ձեզ կհետաքրքրի, թե ով է մեր մոլորակի ամենատարեց մարդը։
Եթե սիրում եք հաշվել ուրիշի փողերը, ապա հանուն արդարության պետք է ասել, որ այդ անվանակարգում մի քանիսը կան, պարզապես նրանց փողերը հաշվելու համար բավականին շատ ժամանակ է պետք։
Բայց քանի որ սպորտից, հարստությունից ու գեղեցկությունից այն կողմ էլ աշխարհ կա, մեր ընտրանիում են հայտնվել նաև Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականները, տարվա խոհարար ճանաչված երիտասարդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխարինողը, պատվաստումը մերժող բրազիլացի նախագահն ու ԱՄՆ–ի առաջին սևամորթ կին փոխնախագահը։