Ովքե՞ր են փոխարինելու նախկին ԽՍՀՄ երկրների անվանի վարպետներին
10:58 21.12.2021 (Թարմացված է: 12:49 21.12.2021)
© Sputnik / Vladimir TrefilovՖյոդոր Պոպով
Ֆյոդոր Պոպով
© Sputnik / Vladimir Trefilov
Բաժանորդագրվել
Ովքե՞ր կփոխարինեն կինոյի վաստակավոր վարպետներին: Կա՞ արդյոք հնարավորություն ստանալ կրթություն, բարձրացնել որակավորումը Ռուսաստանում ԱՊՀ երկրների երիտասարդ մասնագետների համար: Մերձավոր արտասահմանի երկրների երիտասարդ ներկայացուցիչներից ո՞վ կարողացավ այս տարի հաջողության հասնել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի հեռուստադիտողը նախընտրի տեղական ֆիլմերը:
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա – Նուր – Սուլթան-Երևան հեռուստակամուրջի ընթացքում:
Մասնակիցները`
1.
Ֆյոդոր Պոպով. ռեժիսոր, «ВГИК-դեբյուտ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն, կինեմատոգրաֆիստների միության անդամ, «Ոսկե արծիվ» և «Նիկա» կինոակադեմիաների ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսական Օսկարի կոմիտեի անդամ:2.
Ալեքսանդր Գալիբին. Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար:3.
Ալեքսանդր Ցոյ. ռեժիսոր, դերասան, ГИТИС շրջանավարտ և մանկավարժ:4.
Մալիկա Մուհամեջան. (Ղազախստան), ВГИК-ի շրջանավարտ, «Քաղաքի վերևում» ֆիլմի համար 2020թ. ВГИК 40-րդ միջազգային ուսանողական փառատոնում ստացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակ:5.
Ստասյա Վենկովա. ռեժիսոր, ВГИК շրջանավարտ (Սերգեյ Սոլովյովի արվեստանոց):6.
Արջ Շերմազանյան. ռեժիսոր (Հայաստան)։Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։