https://arm.sputniknews.ru/20211221/qpn-hnaravvorutjun-e-talis-hajastanin-ghazinjani-teghy-mnum-e-tapur-36716823.html
ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր
ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։ 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T12:33+0400
2021-12-21T12:33+0400
2022-01-11T11:41+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
անդրանիկ քոչարյան
արթուր ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991580_0:0:1600:901_1920x0_80_0_0_e957d518e7c3a4c3a1526fbfceed9e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել ընդդիմության հրաժարված պաշտոնի համար։ Հանձնաժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։Հիշեցնենք` ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Հայաստանին»։Նույն օրենքի 138 հոդվածը, սակայն, նախատեսում է, որ եթե խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագրին։Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստում` դեկտեմբերի 14-ին` նշելով, որ ՔՊ–ն այդ օրը թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու ու այդ օրվանից հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում։Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն այսօր էլ հանձնաժողովի նիստին ներկա չէին։
https://arm.sputniknews.ru/20211214/ynddimutjuny-ghazinjani-teknatsutjuny-chpvokhec-qpn-patrastvum-e-vercnel-ajd-pashtvony-36444314.html
https://arm.sputniknews.ru/20211030/ete-petq-lini-orenqy-kpvokhenq-pashinjann-asel-e-inchu-chi-steghtsvel-qnnich-handznazhvoghvovy-34839545.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991580_91:0:1514:1067_1920x0_80_0_0_7faa0757406a3ec034ef99f7f7aaff39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), անդրանիկ քոչարյան, արթուր ղազինյան
հայաստան, աժ (ազգային ժողով), անդրանիկ քոչարյան, արթուր ղազինյան
ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր
12:33 21.12.2021 (Թարմացված է: 11:41 11.01.2022) Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել ընդդիմության հրաժարված պաշտոնի համար։ Հանձնաժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Որպես բարի կամքի դրսևորում` մենք ասել էինք, որ «Հայաստանը» կարող է խորհրդատվություն իրականացնել ՔՊ–ի ղեկավարության հետ, և մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղի համար թեկնածուի քննարկում կազմակերպել։ Քանի որ այդ առաջարկն առկախված մնաց, այսօր ևս մեկ անգամ հիշեցնում եմ` «Հայաստանը» չի ներկայացրել մեր խմբակցությունից թեկնածուի, որպեսզի նորից հնարավորություն տանք կոնսենսուսի գալ ՔՊ–ի հետ։ Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։
Հիշեցնենք` ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Հայաստանին»։
14 դեկտեմբերի 2021, 11:36
Նույն օրենքի 138 հոդվածը, սակայն, նախատեսում է, որ եթե խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագրին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստում` դեկտեմբերի 14-ին` նշելով, որ ՔՊ–ն այդ օրը թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «
Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու ու այդ օրվանից հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն այսօր էլ հանձնաժողովի նիստին ներկա չէին։
30 հոկտեմբերի 2021, 18:00