00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովը խոսել է Ռուսաստանի դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցДмитрий Песков
Дмитрий Песков  - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Բաժանորդագրվել
Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ ՌԴ դաշնակիցների համագործակցության նկատմամբ կախված է այդ համագործակցության խորությունից ու մակարդակից:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տարբեր ասպեկտները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկություւնը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին պետք չէ համեմատել Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներում ինտեգրման հետ:
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Կրեմլի ներկայացուցչից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ քննարկվել է դաշնակիցներից որևէ մեկի, օրինակ, Ղազախստանի ու Հայաստանի հետ, և որքանով է, նրա կարծիքով, նման ծրագրերին մասնակցությունը թույլատրելի նախկին միութենական հանրապետությունների համար:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այդ կապակցությամբ նշել է, որ մի բան է գործընկերական ծրագրերին մասնակցությունը, այլ բան է Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներին ինտեգրվելը:
«Դուք գիտեք, որ նախկին Խորհրդային Միության երկրների մեծամասնության հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորություններ ՀԱՊԿ-ի, այլ կառույցների շրջանակներում, այդ ամենը բազմիցս քննարկվել է և քննարկվում է», - ասել է նա:
Սերգեյ Ռյաբկով - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը թույլատրելի է համարում նախկին միութենական հանրապետությունների մասնակցությունը նման ծրագրերին, Պեսկովն ասել է, որ դա կախված է ինչպես կոնկրետ ծրագրերից, այնպես էլ դրանց մասնակցության բնույթից ու խորությունից:
«Դրանք բոլորն էլ տարբեր են, այստեղ պետք է քննարկել կոնկրետ ծրագիրը, չի կարելի ինչ-որ ընդհանուր հետևություններ անել, հատկապես հիմա, երբ հիմնական քննարկումներն ու բանակցությունները դեռ առջևում են»,- նշել է Պուտինի մամուլի քարտուղարը:
ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում
Ռուսաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Ռուսաստանի առաջարկը նախատեսում է նաև հրաժարվել Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործունեությունից:
Լրահոս
0