00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ասել է` երբ կվերականգնվի Հայաստան–Ադրբեջան երկաթուղին

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Բաժանորդագրվել
Վրաստան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է Ադրբեջանի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման ու նոր լոգիստիկ կարողությունների զարգացման թեմային։
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանն ընդգծել է, որ Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկու նախագիծ կա` ավտոմոբիլային ու երկաթուղային: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ, նրա խոսքով, Հայաստանը կառուցում է Հյուսիս-հարավ ճանապարհը` հայ-վրացական սահմանից մինչև հայ– իրանական սահման։
«Ընդ որում` ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի` դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ հարցը Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։
Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ՀՀ վարչապետն ասել է, որ դրա վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան, հստակ արձանագրվեն»,– ասել է նա:

Փաշինյանը հերքել է տարածված փորձագիտական այն դիրքորոշումը, թե այդ նախագծի իրականացումը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար։
«Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,– ասել է Փաշինյանը։
8-й армяно-российский межрегиональный форум, организованный Минтерриториального управления и развития инфраструктуры Армении и Министерством экономического развития России (19 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
ՀՀ տարածքում հսկողության հարց չի քննարկվում. փոխվարչապետը` Երասխ-Հորադիզ երկաթուղու մասին
Հիշեցնենք` Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերականգնվել Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։ Դա հաստատել էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։
Լրահոս
0