00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսը, ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը ընդունել են Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսին

© Photo : official site of MFA of RA Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստանում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստանում
Բաժանորդագրվել
Հանդիպումների ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առավել զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր ընդունել են Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։
Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերություններն են, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Պեկրեսին Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:

Պեկրեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են եւ Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս ընդունել է Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առավել զարգացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Պեկրեսի հետ հանդիպմանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևորելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունումը։
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։
Լրահոս
0