https://arm.sputniknews.ru/20211221/hajtni-en-2021t-i-hajastani-10-lavagujn-marzikneri-anunnery-vovqer-en-nranq-36733123.html
Հայտնի են 2021թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր են նրանք
Հայտնի են 2021թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր են նրանք
Sputnik Արմենիա
2021 թվականի մարզական տարվա ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները տարբեր մարզաձևերում և տարբեր տարիքային խմբերում միասին վերցրած նվաճել են տարբեր հարգի... 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T18:12+0400
2021-12-21T18:12+0400
2021-12-21T18:24+0400
հայաստան
մարզիկ
մեդալ
արթուր ալեքսանյան
սիմոն մարտիրոսյան
գոռ մինասյան
էլինա դանիելյան
արթուր դավթյան
մալխաս ամոյան
հովհաննես բաչկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/11/27219140_0:85:1600:985_1920x0_80_0_0_46d358011d8b19aff402952426d838fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։ Հայտնի է, թե ովքեր են համարվում անցնող տարվա լավագույն մարզիկները ոչ թիմային մարզաձևերում։Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներից երեքը ներկայացնում են ծանրամարտը, հունահռոմեական ոճի ըմբշամարտը, երկուսը` բռնցքամարտը, մեկական ներկայացուցիչ էլ կա շախմատից, ազատ ոճի ըմբշամարտից և սպորտային մարմնամարզությունից։Այսպիսով` 2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկներն են`Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտԳոռ Մինասյան – ծանրամարտՎարազդատ Լալայան – ծանրամարտԱրթուր Ալեքսանյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտՄալխաս Ամոյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտՀովհաննես Բաչկով – բռնցքամարտԴավիթ Չալոյան – բռնցքամարտԷլինա Դանիելյան –շախմատԱրսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտԱրթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում էլ SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը։ՀՖՖ նախագահը գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքը. թերացումներ չկա՞նՆշենք, որ լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելու համար ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից հրապարակվել էր 22 մարզիկներից բաղկացած ցուցակ։ Տասնյակի թեկնածու մարզիկները ներկայացնում էին յոթ մարզաձև։ Թիմային մարզաձևերի ներկայացուցիչներ ցուցակում չկային։ Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը վերոհիշյալ ցանկից կատարել են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/11/27219140_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6ae2ddf94f870ff71e3bec8ab0330321.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարզիկ, մեդալ, արթուր ալեքսանյան, սիմոն մարտիրոսյան, գոռ մինասյան, էլինա դանիելյան, արթուր դավթյան, մալխաս ամոյան, հովհաննես բաչկով
հայաստան, մարզիկ, մեդալ, արթուր ալեքսանյան, սիմոն մարտիրոսյան, գոռ մինասյան, էլինա դանիելյան, արթուր դավթյան, մալխաս ամոյան, հովհաննես բաչկով
Հայտնի են 2021թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր են նրանք
18:12 21.12.2021 (Թարմացված է: 18:24 21.12.2021) 2021 թվականի մարզական տարվա ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները տարբեր մարզաձևերում և տարբեր տարիքային խմբերում միասին վերցրած նվաճել են տարբեր հարգի 199 մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։ Հայտնի է, թե ովքեր են համարվում անցնող տարվա լավագույն մարզիկները ոչ թիմային մարզաձևերում։
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներից երեքը ներկայացնում են ծանրամարտը, հունահռոմեական ոճի ըմբշամարտը, երկուսը` բռնցքամարտը, մեկական ներկայացուցիչ էլ կա շախմատից, ազատ ոճի ըմբշամարտից և սպորտային մարմնամարզությունից։
Այսպիսով` 2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկներն են`
Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ
Վարազդատ Լալայան – ծանրամարտ
Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ
Դավիթ Չալոյան – բռնցքամարտ
Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ
Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն
2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում էլ SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
Նշենք, որ լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելու համար ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից հրապարակվել էր 22 մարզիկներից բաղկացած ցուցակ։ Տասնյակի թեկնածու մարզիկները ներկայացնում էին յոթ մարզաձև։ Թիմային մարզաձևերի ներկայացուցիչներ ցուցակում չկային։ Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը վերոհիշյալ ցանկից կատարել են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները: