https://arm.sputniknews.ru/20211221/hajastany-bardzr-e-gnahatum-fransiaji-janqery-hh-nakhagahy-shnvorhavvorel-e-emanuel-makrvonin-36719342.html
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը լիահույս է, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։ 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T13:25+0400
2021-12-21T13:25+0400
2021-12-21T13:27+0400
հայաստան
արմեն սարգսյան
ֆրանսիա
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/99/15019954_0:0:1600:901_1920x0_80_0_0_ef546745617b33d9adde59d81e92b9bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Սարգսյանի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և մասնավորապես Մակրոնի անձնական ներգրավվածությունը:«Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»,– եզրափակել է ՀՀ նախագահը:Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր դառնում է 44 տարեկան։Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1501/99/15019954_102:0:1522:1065_1920x0_80_0_0_d73a9a37b0caf065c9f345ca19dfdbc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, ֆրանսիա, էմանուել մակրոն
հայաստան, արմեն սարգսյան, ֆրանսիա, էմանուել մակրոն
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
13:25 21.12.2021 (Թարմացված է: 13:27 21.12.2021) Արմեն Սարգսյանը լիահույս է, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Տեղեկությունը հայտնում է նախագահի
մամուլի ծառայությունը։
«Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը և մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն առկա փոխգործակցությունն առավել ընդլայնելու կարևոր ներուժ ունեն։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը»,– նշել է ՀՀ նախագահը։
Սարգսյանի խոսքով`
Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և մասնավորապես Մակրոնի անձնական ներգրավվածությունը:
«Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»,– եզրափակել է ՀՀ նախագահը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր դառնում է 44 տարեկան։