https://arm.sputniknews.ru/20211221/20-amja-eritasardy-danakaharel-e-qrvojy-36718402.html
Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը
Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը
Sputnik Արմենիա
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T13:06+0400
2021-12-21T13:06+0400
2021-12-21T13:56+0400
հհ ոստիկանություն
դանակահարություն
աշտարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 20-ին, ժամը 19։37-ին։Ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։«Օպերատիվ–քննչական խմբի ծառայողները դեպքի վայրում պարզել են տուժածի ինքնությունը, ինչպես նաև այն, որ նրան դանակահարել է 20-ամյա եղբայրը»,– նշում են ոստիկանությունից։ Դանակահարություն երևանյան ռեստորաններից մեկում. 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում էՁեռնարկված միջոցառումների շնորհիվ երիտասարդը Աշտարակի Երևանյան փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։
աշտարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, դանակահարություն, աշտարակ
հհ ոստիկանություն, դանակահարություն, աշտարակ
Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը
13:06 21.12.2021 (Թարմացված է: 13:56 21.12.2021) Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել։
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 20-ին, ժամը 19։37-ին։
Ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
«Օպերատիվ–քննչական խմբի ծառայողները դեպքի վայրում պարզել են տուժածի ինքնությունը, ինչպես նաև այն, որ նրան դանակահարել է 20-ամյա եղբայրը»,– նշում են ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երիտասարդը Աշտարակի Երևանյան փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։