https://arm.sputniknews.ru/20211220/rus-sakravvornery-vnasazertsel-en-arcakhi-martunu-shrjanum-hajtnabervats--zinamterqy-36679063.html
Ռուս սակրավորները վնասազերծել են Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերված զինամթերքը
Ռուս սակրավորները վնասազերծել են Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերված զինամթերքը
Sputnik Արմենիա
Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա... 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T09:29+0400
2021-12-20T09:29+0400
2021-12-20T09:31+0400
արցախ
խաղաղապահ
լեռնային ղարաբաղ
ականազերծում
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28724881_0:0:1000:563_1920x0_80_0_0_ec404b37b9cdf6a641a4b8328b62c9da.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են ԼՂ Մարտունու շրջանում հայտնաբերած զինամթերքը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։«Մարտունու շրջանի բնակչից ահազանգ է ստացվել պայթյունավտանգ առարկա հայտնաբերելու մասին։ Դեպքի վայր հասնելուն պես հայտնաբերվել է ինքնաշեն հակատանկային նռնականետի (РПГ-7) 8 կրակոց։ Իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է տեղում ոչնչացնել զինամթերքը», – պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 10 զինծառայող։ Կիրառվել են ИМП-С2 ականորսիչներ և «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչներ։Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք, այդ թվում 34 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 26088 պայթյունավտանգ առարկա։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211218/aveli-qan-400-meqenaji-anvtang-ertevekn-apahvovel-en-arcakhum-teghakajvats-khaghaghapahnery-36624251.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28724881_53:0:1000:710_1920x0_80_0_0_a2c218749ec3a652f7904e089fe0b502.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ականազերծում, խաղաղապահներն արցախում
արցախ, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ականազերծում, խաղաղապահներն արցախում
Ռուս սակրավորները վնասազերծել են Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերված զինամթերքը
09:29 20.12.2021 (Թարմացված է: 09:31 20.12.2021) Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են ԼՂ Մարտունու շրջանում հայտնաբերած զինամթերքը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մեկ օրվա ընթացքում սակրավորները ոչնչացրել են Մարտունու շրջանում հայտնաբերած ինքնաշեն հակատանկային նռնականետի 8 զինամթերք։
«Մարտունու շրջանի բնակչից ահազանգ է ստացվել պայթյունավտանգ առարկա հայտնաբերելու մասին։ Դեպքի վայր հասնելուն պես հայտնաբերվել է ինքնաշեն հակատանկային նռնականետի (РПГ-7) 8 կրակոց։ Իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է տեղում ոչնչացնել զինամթերքը», – պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 10 զինծառայող։ Կիրառվել են ИМП-С2 ականորսիչներ և «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչներ։
18 դեկտեմբերի 2021, 09:59
Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք, այդ թվում 34 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 26088 պայթյունավտանգ առարկա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: