00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ապահովել կալանավորված անձանց մասնակցությունն ավագանիների առաջին նիստերին. Թաթոյան

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ը հիշեցնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, և հենց Սահմանադրությունն ինքը թվարկում է այդ իրավունքի թույլատրելի սահմանափակումների սպառիչ շրջանակը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը և մասնավորապես՝ արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա հստակեցրել է, որ խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:
Թաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել Վարդենիս և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած և ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար՝ Արամ Հարությունյանը և Մամիկոն Ասլանյանը: Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում:
«Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին և այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք ևս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու և ընտրվելու իրավունքից»,–տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ–ը:
Մամիկոն Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Ասլանյանին ձերբակալելը ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով է. հայտարարություն
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է, սակայն որոշումը փաստաբանները պատրաստվում են բողոքարկել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ տվյալներ է ձեռք բերել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Իսկ դեկտեմբերի 10–ին պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է։ Նա 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, կատարել է մի շարք չարաշահումներ:

Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում ներկայացվում են որպես հանցանք կատարած և արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք:

Արամ Հարությունյանի և Մամիկոն Ասլանյանի բողոքների, ՔԿՀ–ներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է.
նախ` ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ:
Հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական և միջազգային կոնվենցիոն պահանջը:
Դրանից բացի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության մակարդակով և, հենց Սահմանադրությունն ինքը թվարկում է այդ իրավունքի թույլատրելի սահմանափակումների սպառիչ շրջանակը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:
Ախուրյանի նորընտիր ավագանին ընտրեց համայնքապետին
Ընտրվելու իրավունքի դեպքում Սահմանադրությունն ավելի առաջ է գնացել՝ ամրագրելով այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում:
«Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում»:
Այսինքն՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացու ընտրվելու իրավունքի վերջնական իրացումը չի սահմանափակվում միայն ավագանու անդամ ընտրվելով, այլ այն վերջնական լուծվում է համայնքի ղեկավարի ընտրության փուլով՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող առաջին նիստը քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացման գործընթացի անբաժան մասն է:

«Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից: Հարցն այն է, որ քրեական գործերով կալանավորված են ավագանու անդամ ընտրված ՀՀ այն քաղաքացիները, որոնք քաղաքական ուժերի ղեկավարներ են և նախընտրական քարոզարշավին մասնակցել են՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ»,–գրել է Թաթոյանը:

Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրի կողմնակից քաղաքացին նրանց ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձինք են լինելու իրենց համայնքի ղեկավարը: «Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում»,–բացատրել է նա:
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ավագանիների անդամներ Արամ Հարությունյանի (Վարդենիս) և Մամիկոն Ասլանյանի (Վանաձոր) ընտրվելու սահմանադրական իրավունքը լիարժեք երաշխավորելու համար ՀՀ կառավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ապահովի համապատասխան ավագանիների առաջին նիստերին նրանց մասնակցությունը և քվեարկության իրավունքի իրացումն ըստ առաջնահերթության, հետևյալ սկզբունքով.
Վարդենիս - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Մեր նկատմամբ արշավ է սկսվել. Վարդենիսում ՔՊ-ն չի ուզում զիջել համայնքի կառավարումը
1) նրանց կալանքից ազատ արձակելով, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան ավագանիների նիստերին նրանց լիարժեք մասնակցությունը,
2) թեև կալանավորված վիճակում, բայց ավագանիների նիստերին ֆիզիկական մասնակցությունն ապահովելով,
3) թեև կալանավորված վիճակում, բայց Զում (Zoom), Սկայպ (Skype) կամ որևէ այլ եղանակով ապահովելով ավագանիների նիստերին նրանց մասնակցությունն ու ընտրվելու իրավունքի իրացումը:
Թվարկված կետերից որևէ մեկի չկատարումը կառաջացնի մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում, ինչպես նաև կլինի խնդրահարույց ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:
Տեղեկացվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, միջազգային այլ կառույցներին, դիտորդական կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Այն հայտարարությունը նաև կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման տեքստում և հրատապ պարզաբանումների պահանջով կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարին:
Լրահոս
0