https://arm.sputniknews.ru/20211220/pashinjany-tbilisium-arandznazrujc-e-unecel-gharibashvilii-het-36690584.html
Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ
Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T15:22+0400
2021-12-20T15:22+0400
2021-12-20T15:26+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36690126_0:83:1600:983_1920x0_80_0_0_bc057ed48623165683c54417c28db143.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Աշխտանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ «Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Թբիլիսի, որտեղ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր մեկնել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։ Թբիլիսիսում կայացել էր նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի` Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։
https://arm.sputniknews.ru/20211219/3--3-hartaki-hajord-handipumy-teghi-kunena-turqiajum-36673389.html
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36690126_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e10e61f6725df81d3909de173b808c93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, թբիլիսի, իրակլի ղարիբաշվիլի
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, թբիլիսի, իրակլի ղարիբաշվիլի
Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ
15:22 20.12.2021 (Թարմացված է: 15:26 20.12.2021) Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Աշխտանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

19 դեկտեմբերի 2021, 18:38
Ինչպես արդեն
հայտնել էինք, այսօր ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Թբիլիսի, որտեղ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր մեկնել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։ Թբիլիսիսում կայացել էր նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի` Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։